00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Սերժ Սարգսյանի «օգնությունը». ո՞րն է Փաշինյանի «կետը» բանակցային գործընթացումՀանգիստ վեր ընգեք տեղներդ․ Տիգրան Կարապետյան (տեսանյութեր)Տեսահոլովակի պրեմիերա․ Անահիտ Սիմոնյան և Նորո՝ «Իրար համար»Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կմերժի կառավարությունը. Գաբրիել ԲալայանԳլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքըՊարզեցի, որ մեր ընտանիքի մյուս կեսը պակաս արդյունավետ չի անցկացնում օրը. Համազասպ Դանիելյան (տեսանյութ) Բարսեղ Բեգլարյանը և Սերգո Կարապետյանն առերեսվել են

ՇՊՀ-ից առգրավվել են գնումների վերաբերյալ կազմված փաստաթղթերը. Դատախազություն

 ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հանքագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում դատախազությանը հասցեագրված մեղադրանքների: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.   

«Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարածած տեղեկատվությունը տարատեսակ սուբյեկտիվ, չհիմնավորված և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող մեկնաբանությունների տեղիք է տվել, ինչի կապակցությամբ պարզաբանվում է հետևյալը:

Նախ, հաղորդագրությունը վերաբերել էր Շիրակի պետական համալսարանին առնչվող առերևույթ կոռուպցիոն այն չարաշահումներին, փաստական հանգամանքներին, որոնք առնչվում են հիմնականում 2011-2017թ., դրանց մասով նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողություններին՝ պարզաբանելու համար քրեական գործը ՀՀ ՀՔԾ ուղարկելու հիմնական պատճառները: Այդ է պատճառը, որ նշված հաղորդագրության մեջ անդրադարձ չի կատարվել Շիրակի պետական համալսարանում 2017թ. հետո առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքերով իրականացվող քննությունների ընթացքին և միջանկյալ արդյունքներին՝ դրանց վերաբերյալ առանձին և հնարավորինս մանրամասն տեղեկատվության տրամադրման նպատակով: Հետևաբար հնչեցված մեղադրանքները բացարձակ անհիմն են և անտեղի:

Ինչ վերաբերում է Շիրակի պետական համալսարանին առնչվող հանցագործության այլ, հաղորդագրությամբ չներկայացված դրսևորումներին և դեպքերին, ապա տեղեկացնենք, որ բուհի դասախոսների ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում 2017-2018թթ. բուհի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել են 3 քրեական գործ, որոնք ԲՈՒՀ-ին առնչվող մյուս քրեական գործերի  հետ միացվել և քննվում են մեկ՝ ՀՀ ՀՔԾ-ին փոխանցված վարույթում:

Մասնավորապես՝ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ համալսարանի ռեկտոր Ս.Մ.-ի հրահանգով գրադարանից առանց համապատասխան փորձաքննության 15 տոննա գիրք օտարվելու վերաբերյալ: Ըստ ստացված տվյալների՝ ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանի բանավոր հրամանով՝ 2017 թվականի հուլիս ամսին իրականցվել է գրքերի օտարման և որպես թափոն հանձնման գործընթաց, որի վերաբերյալ որևէ փաստաթղթավորում չի իրականացվել:  

Բացի այդ, հակասական փաստական տվյալներ են ստացվել «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն» և «Սոցոլոգիա» մասնագիտությունների գծով ծրագրերի իրականացման իրավաչափության, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի համապատասխան որոշմամբ հաստատված  «Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգ»-ի պահանջներին համապատասխանության վերաբերյալ, ինչը վկայել է առերևույթ պաշտոնեական կեղծիքի կատարման հանցագործության հատկանիշների առկայության մասին:  

Վերոնշյալից բացի, պարզվել է, որ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ճաշարանները 2017թ. սեպտեմբերից մինչև 2018 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ունեցել  են ընդհանուր 8մլն ՀՀ դրամ ձեռքբերումներ, սակայն հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համաձայն` նույն ժամանակահատվածում իրացվել է 6.7մլն ՀՀ դրամի ապրանքներ: Ձեռք բերված տվյալները պարունակել են առերևույթ խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ 2017-2018թթ. ժամանակահատվածում յուրացման եղանակով մոտ 1.3մլն դրամ գումարի չափով՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին պատկանող գույքը կամ դրա վաճառքից ստացված շահույթը յուրացման եղանակով հափշտակվելու հատկանիշներ:

Առկա են եղել նաև տվյալներ նշված ժամանակահատվածում ԲՈՒՀ-ի համար չհիմնավորված բարձր գներով դիզելային էլեկտրական գեներատոր ձեռք բերվելու, ինչպես նաև համալսարանի դահլիճի շինարարության ընթացքում առերևույթ ֆինանսական չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ:

Նշված բոլոր դրվագներով հանգամանքների օբյեկտիվ, լիարժեք և բազմակողմանի քննություն իրականացնելու, առերևույթ հանցագործությունների կատարմանն առանց բացառությամբ բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Մասնավորապես՝ նշանակվել են մի քանի փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռևս չեն ստացվել: Շիրակի մարզի դատախազության կողմից մի քանի անգամ համապատասխան գրություններ են հասցեագրվել փորձագիտական հաստատություններին՝ եզրակացությունների ստացումը հնարավորինս արագացնելու նպատակով: Վարույթն իրականացնող մարմին է ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը անհրաժեշտ մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ: Բուհից առգրավվել են 2016-2018թթ. ընթացքում վերջինիս կողմից կազմակերպված գնումների վերաբերյալ կազմված բոլոր փաստաթղթերը:

Իսկ 2019թ. ապրիլի 25-ին որոշում է կայացվել ստուգում նշանակելու մասին՝ նշված ժամանակահատվածում Ս.Մ.-ի՝ ՇՊՀ-ում որպես ռեկտոր պաշտոնավարման ժամանակահատվածում ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հարցերի պարզաբանման նպատակով, որը կատարման համար ուղարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Այսինքն՝ առավել քան ակնհայտ է դառնում, որ ՇՊՀ-ում արձանագրված  վերոնշյալ առերևույթ հանցավոր դրսևորումների, չարաշահումների բացահայտման ուղղությամբ իրականացվել է ակտիվ քննություն, և հակառակի վերաբերյալ բոլոր պնդումները մտացածին են և զգայական՝ հիմնված բացառապես առանձին անհատների՝ քրեական գործերով նախնական քննության վերաբերյալ պարզունակ, սիրողական մակարդակի պատկերացումների վրա: Արվող մեկնաբանություններում, ըստ ամենայնի՝ անուշադրության հետևանքով, անտեսվել է հանգամանքը, որ ՀՀ ՀՔԾ է ուղարկվել ՇՊՀ-ին առնչվող՝ ընդհանուր մեկ վարույթում քննվող քրեական գործը, որը, բնականաբար, ներառում է նաև վերոնշյալ բոլոր դրվագները: Վերջինս ինքնին վկայում է ՀՀ դատախազության կողմից սուբյեկտիվիզմի բացակայության մասին: Այս իմաստով միտումնավոր շրջանառության մեջ դրվող բացարձակ կեղծիք է նաև «խոսակցությունների» վկայակոչմամբ տարածված այն տեղեկությունը, թե իբր ՇՊՀ նախկին ռեկտորը մի քանի անգամ հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին:

Ցավալի է, որ ՇՊՀ-ում հատկապես 2017-18թթ. ընթացքում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման պահանջներ ներկայացնելու հարցում առանձնահատուկ հետևողականություն ու սկզբունքայնություն դրսևորող դասախոսը, որը նույն բուհում տարիներ շարունակ աշխատանքային գործունեություն է ծավալել նաև դրանից առաջ, տարօրինակ ընտրողականություն ցուցաբերելով՝ լռել է նախորդող այդ շրջանում կատարված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ:

Որևէ կասկած չպետք է լինի, որ առանց խտրականության իրավական գնահատականի են արժանանալու բուհի բոլոր այն պաշտոնատար անձանց (այդ թվում ռեկտորների, աշխատակիցների) գործողությունները, որոնք որևէ առնչություն են ունեցել կատարված հնարավոր հանցագործություններին: Այս իմաստով պարզունակ ապատեղեկատվության տարածման միջոցով քրեական հետապնդման մարմինների, դատախազության գործունեությունը ստվերելու փորձերն անիմաստ են և որևէ ազդեցություն ունենալ չեն կարող»:                    

 

Լրահոս
6 Դեկ
Բիլի Այլիշը հրապարակել է «Xanny» երգի հոլովակը, որի ռեժիսորն անձամբ երգչուհին է (տեսանյութ)Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն ԱԺ-ն քննարկում է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ իրավունքը չեղարկելու նախագիծը Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ ՄԱԿ-ը 2020թ. հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Էլենը հաղթահարել է քաղցկեղն ու վաղն արդեն կարթնանա տանը Սերժ Սարգսյանի «օգնությունը». ո՞րն է Փաշինյանի «կետը» բանակցային գործընթացումԵկավ հորս հրաժեշտ տալու ժամանակը․ Արման ԵղոյանՀանգիստ վեր ընգեք տեղներդ․ Տիգրան Կարապետյան (տեսանյութեր)Տեսահոլովակի պրեմիերա․ Անահիտ Սիմոնյան և Նորո՝ «Իրար համար»Գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ չեն եղել. Գևորգ Գորգիսյան«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանՊլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կմերժի կառավարությունը. Գաբրիել ԲալայանՀայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքըՊարզեցի, որ մեր ընտանիքի մյուս կեսը պակաս արդյունավետ չի անցկացնում օրը. Համազասպ Դանիելյան (տեսանյութ) Բարսեղ Բեգլարյանը և Սերգո Կարապետյանն առերեսվել են Արցախի հարցում ՀՀ դիրքորոշումների հստակեցումն ու կարծրացումը ողջունելի էԱմուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները դատի են տվել Տիգրան Ավինյանին«Կարա՞մ չպատասխանեմ հարցին». Հայկ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին Քենիայի մայրաքաղաքում վեցհարկանի շենք է փլուզվել (տեսանյութ)Դատախազները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննող դատավորին Ինչպե՞ս կարելի է խեղված վարկային պատմությունը վերականգնել․ Բագրատյանը՝ Երիցյանին (տեսանյութ) Ընտրություններն Ադրբեջանում կրկին կեղծվելու են. թալիշ փորձագետ «Եթերից մեկ րոպե անց էս երեխեքին հեռացնում են կուսակցությունից»․ Պետրոս Ղազարյան (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ ՈՒՂԻՂ․ ավտոներկրողները կառավարության շենքի մոտ են Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ-ի առաջնայնությունները Հանրահայտ մրցավարը ՀՀ-ից հանցավոր ճանապարհով երեխա չի որդեգրել. ԱՆ-ն հերքում էԲանակում միջանձնային հարաբերությունների մեջ դրված է «լավ տղու» ինստիտուտը․ Քրիստինե Պողոսյան (տեսանյութ)Առաջնագծում իրավիճակ թելադրողը Հայաստանի ու Արցախի զինված ուժերն են. Գաբրիել ԲալայանՇմոլ գազից թունավորման դեպք Վարդաձոր գյուղում Հայոց բանակում պետք է ինքնասպանություն չլինի. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ ենՄինսկը ցանկանում է Ռուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. փոխնախարարԱԺ-ն քննարկում է զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը ՈՒՂԻՂ․ Քննվում է Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ Ավագանու անդամը փողկապ նվիրեց Մարությանին (տեսանյութ)Թբիլիսիի պրոյեկտի կրկնօրինակն ենք անում․ պետք է «վերմակը մեր ոտքերի գյորա գցենք» (տեսանյութ)Իսկ ավագանու անդամներն ինչո՞ւ են ջինսերով ու բոթասներով եկել նիստի․ Անի Խաչատրյանը՝ Մարությանին (տեսանյութ)Ամանորյա տոնակատարությունների համար 300 մլն դրամի տրամադրումը նման է այն ընտանիքներին, որոնք վարկ են վերցնում Նոր տարվա «բուդ»-ի համար․ Խաժակյան (տեսանյութ)Սերժը փրկեց Նիկոլին. Արմեն ԱշոտյանԻ՞նչ «դուխով» եք էսքան գումար տալիս ամանորյա ծախսերի համար․ Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)«Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը ձեզ համար ավելի ցավոտ կլինի»․ Ամուլսարի «պահապանը»՝ ՓաշինյանինՈրքա՞ն է արժեցել Գորան Բրեգովիչի հոնորարը և ինչպե՞ս եք որոշել Ամանորի գիշերը հենց նրան հրավիրել (տեսանյութ)ԲԴԽ-ն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին Մենակ «Կենտրոն» վարչական շրջանի՞ն է տրված էս քեֆի հնարավորությունը․ Անի Խաչատրյան (տեսանյութ)
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՏրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Օրվա բոցը. ո՞վ էր պատասխանել Սամվել Ալեքսանյանի հեռախոսին (տեսանյութ) Ովքեր և ինչպես տապալեցին «Համահայկական հիմնադրամ»-ի այս տարվա դրամահավաքըՀայ մարզիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Խանդոտ տղամարդը գնդակահարել է սիրելիին ռեստորանում (տեսանյութ)«Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենայից կատարվել է զանգվածային կողոպուտ. ահազանգՆիվայի արկածները՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղելՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)