00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չպետք է թողենք, որ գյուղացին կանգնի կոտրած տաշտակի առաջ․ Գուրգեն Բաղդասարյան (տեսանյութ) Մենք պետք է Արփա-Սևանի մասին մտածենք, ոչ թե՝ ջրառը սահմանափակելու․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. օրվա խաղերըՄոսկվան Անկարայի հետ քննարկում Է C-400-ի լրացուցիչ մատակարարումները ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են աշխատանքային իրավունքների իրազեկման ծրագիր Գյումրիում գնացքները կանգ են առել. մեքենավարները գործադուլ են անումՎանաձորի «ստախոս» քաղաքապետի մասին․ կենդանիների սպանդը շարունակվում է (լուսանկարներ) «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն իրականացրել է հայրենիքի պաշտպաններին նվիրված՝ այս տարվա վերջին ակցիան (տեսանյութ)ԱԺ-ն քննարկում է Սևանա լճից ավել ջրառը բացառելու մասին օրինագիծԸնդունվեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը

Հայ եկեղեցին և մեր հավատքը եղել ու մնում են մեր ազգային ինքնության խարիսխը և հենարանը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ սեպտեմբերի 18-ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է հիմնանորոգված Վեհարանի, նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի և հանդիսությունների սրահի բացմանը:

Արարողությունը տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Շուրջ մեկ դար առաջ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ կառուցված վեհարանի համալիրը հիմնանորոգվել և բարեկարգվել է բարերար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի նվիրատվությամբ:

Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին նախագահ Արմեն Սարգսյանը և հանդիսավոր արարողությանը մասնակից հյուրերը շրջել են հիմնանորոգված շենքերում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով.

«Վեհափառ Տեր,

Հարգելի պարոն Կարապետյան և Կարապետյան ընտանիքի ներկայացուցիչներ,

Սիրելի հայրենակիցներ, հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Ավելի քան 1700 տարի առաջ այս տարածքում կառուցվեց Մայր տաճարը, որը այնուհետև դարձավ հրաշալի մի համալիր: Այն իր շուրջը ձևավորեց յուրահատուկ միջավայր՝ հոգևոր, քրիստոնեական և, իհարկե, հայկական:

Այդ համալիրն այսօր հոգևոր կենտրոն և ուխտատեղի է մեր ողջ ժողովրդի համար:

Մայր Աթոռի համալիրի մաս կազմող շենքերի մեջ առանձահատուկ կոթող է Վեհարանը՝ Ամենայն Հայոց Հայրապետի նստավայրը և պաշտոնական գրասենյակը:

Սուրբ Էջմիածնում առնչվում ես հոգևոր Հայաստանին: Իսկ հոգևոր Հայաստանը միայն հոգևոր խոսքը և միջավայրը չեն:

Հոգևոր Հայաստանը նաև հավատի ու սիրո, արվեստի ու մշակույթի այն ուժն է, որը տիրապետում է այստեղ՝ այս պատերի ներքո: Այդ ուժը ոգևորում է և հուսադրում, քաջալերում է և մղում արարելու, ստեղծելու, ստեղծագործելու և օգտակար լինելու:

Մեր հայրենիքը, մենք բոլորս այդ ուժի կարիքն ունենք, նրա զորությունից ծնվող էներգիայի, ջանքի, գործի և արարման կարիքը:

Մեր օրերում հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են աշխարհի տարբեր վայրերում խեղաթյուրվում արժեհամակարգերը, ինչպես են քաղաքակրթությունները զոհաբերվում քաղաքականությանը, մարդկային հարաբերությունները՝ աշխարհաքաղաքական կամ քաղաքական շահերին, ինչպես են մարդիկ միմյանց հանդեպ դառնում անտարբեր ու հաճախ օտար: Մինչդեռ մեզ՝ հայերիս, անհրաժեշտ է համախմբված ու ավելի սրտացավ լինել միմյանց հանդեպ եւ ոչ միայն միմյանց հանդեպ, այլև մեր ընդհանուր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի հանդեպ, պետության հանդեպ, մեր եկեղեցու հանդեպ, մեր ողջ ազգի և յուրաքանչյուր հայի հանդեպ, բանակի հանդեպ, մեր ազգային արժեքների հանդեպ:

Հայաստանը գտնվում է ոչ միայն քաղաքակրթությունների համախմբման, այլև՝ քաղաքակրթությունների բախման խաչմերուկում:

Հայ եկեղեցին և մեր հավատքը եղել ու մնում են մեր ազգային ինքնության խարիսխը և հենարանը:

Հարգելի բարեկամներ,

Մի քանի օր անց միասին նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձը: Մեր եկեղեցու նշանավոր դեմքերից մեկը՝ Պոլսո հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, ասում էր․ «Եկեղեցին դարձավ բացակայող պետականության երևացող հոգին»:

Այդպես էր այն ժամանակ, երբ պետականությունը դեռ երազանք էր: Արդեն 28 տարի այդ երազանքն իրականություն է դարձել։

Այսօր այստեղ՝ Վեհարանում ուզում եմ հիշատակել Վազգեն Առաջին Վեհափառի փայլուն խոսքերը․ «Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն»:

Այսօր մենք ունենք այդ հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, որի շենացմանը պետք է մասնակից լինենք բոլորս միասին։

Սիրելի բարեկամներ,

Գնահատանքի խորին զգացումով պետք է նշեմ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ներդրումն այդ ամենի մեջ:

Խորհրդանշական է, որ Վեհարանի վերակառուցված շենքն իր դռները բացում է Վեհափառի գահակալության 20-րդ տարեդարձի նախօրյակին:

Վեհափառ Տեր, շնորհավորում եմ։

Սիրելի բարեկամներ,

Երբ 20-րդ դարասկզբի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի նվիրատվությամբ կառուցվեց Վեհարանի այս շենքը, դա նույնպես մասնակցություն էր հայրենիքի շենացմանը։

Պատահական չէր, որ Մանթաշյանցն իր բոլոր փաստաթղթերի վրա հայերենով գրում էր՝ «Աստծով»։

Վեհարանը կառուցվեց 1910-1915 թվականներին։ Վեհարանի առաջին սրահները լցվեցին ոչ միայն Վեհափառի ներկայությամբ, այլև մանուկներով, որոնք որբեր էին եւ փախել էին 1915 թվականի Մեծ եղեռնից։ Մեր Վեհարանը դարձավ նաև ազգային կենտրոն, որտեղ բոլորս միասին պատսպարեցինք մեր երեխաներին, որտեղ մեր ազգային մեծ պոետ Հովհաննես Թումանյանն իր ներդրումը բերեց երեխաների կրթության գործին։ Սա է սկիզբը։

Վերաբերմունքն ու հարգանքը Մայր Աթոռի նկատմամբ, Վեհարանի նկատմամբ շարունակվում են, և այդ շարունակությունը տեսնում ենք այսօր վերակառուցված Էջմիածնում։

Իմ խորին շնորհակալությունը մեր բոլոր բարերարներին, ովքեր ներկա են այստեղ և ովքեր ներկա չեն։

Սիրելի բարեկամներ,

Սիրելի Սամվել Կարապետյան, Կարապետյան ընտանիք,

Ձեր գործունեությունը Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում և նաև այլ երկրներում արժանի է ամենաբարձր գնահատականի:

Այն Հայաստանում բարեգործության, ներդրումների, անշահախնդիր նվիրվածության լավագույն օրինակներից մեկն է:

Կարապետյան ընտանիքի բարերարությամբ կամ ներդրումներով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասին ծանոթացանք այսօր՝ այս փոքրիկ ֆիլմի միջոցով։ Սակայն իրականում ես անձամբ գիտեմ, որ այդ բարերարությունը և ներդրումները շատ ավելի մեծ են, քան այն, ինչ տեսանք։

Ի սրտե ուզում եմ առողջություն և ամենայն բարիք մաղթել Սամվել Կարապետյանին, նրա տիկնոջը՝ Էթերի Կարապետյանին, ձեր ողջ ընտանիքին, ձեր զավակներին՝ Տաթևիկին, Սարգիսին, Կարենին:

Ես վստահ եմ, որ վերակառուցված այս Վեհարանը շատ շուտով նորից լցվելու է հայ մանուկներով, բայց այս անգամ մանուկներով, ովքեր այս հոյակապ սրահը և Վեհարանի տարածքն օգտագործելու են երգելու, ուրախություն բերելու, ստեղծագործելու և իրենց փայլուն արվեստը ցուցադրելու համար։ Վստահ եմ, որ այս հոյակապ սրահն օգտագործվելու է հայ մշակույթի ամրացման համար։ Ուրախությամբ կմասնակցեմ այն ապագա համերգներին, ցուցադրություններին, որոնք արժանի են լինելու այս հոյակապ սրահին և Վեհարանին։ Մի քանի րոպե առաջ սեղմեցի մեծ մաեստրոյի՝ Տիգրան Մանսուրյանի ձեռքը։ Մաեստրո՛, կարծում եմ՝ Ձեր փառահեղ երաժշտությունը և այս փառահեղ շենքն արժանի են իրար։

Շնորհավորում եմ, պարո՛ն Կարապետյան։ Դուք հասել եք այն երազանքին, որի մասին խոսում էինք։ Ձեր բարեգործությունը մի քանի նպատակ ունի, մեկը եկեղեցին է։ Այս Վեհարանով բոլորս կարող ենք հպարտանալ։

Իմ կյանքի ընթացքում ես շատ վեհարաններ և մեծ քրիստոնեական կենտրոններ եմ տեսել՝ Էջմիածնից սկսած մինչև Երուսաղեմ, մինչև Վատիկան և այլն։ Բայց ա՛յս Վեհարանն այսօր մեզ հպարտ է դարձնում և լավագույնների շարքում է, եթե, իհարկե, լավագույնը չէ։

Այնպես որ, շնորհավորում եմ, լավագույն մաղթանքներս։

Կուզենայի վերջում Կարապետյան ընտանիքին, պարոն Սամվել Կարապետյանին մաղթել՝ թող ձեր բոլոր ձեռնարկները լինեն, ինչպես Մանթաշովը կասեր՝ Աստծով, և միշտ պսակվեն հաջողությամբ:

Խոսքս ուզում եմ ավարտել Հայրապետական մաղթերգի տողերով․

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

Լրահոս
23 Հոկ
Չպետք է թողենք, որ գյուղացին կանգնի կոտրած տաշտակի առաջ․ Գուրգեն Բաղդասարյան (տեսանյութ) Մենք պետք է Արփա-Սևանի մասին մտածենք, ոչ թե՝ ջրառը սահմանափակելու․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)Պապոյանը Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուներին առաջարկում է աշխատավարձը վճարել անկանխիկ Չեմպիոնների լիգա. օրվա խաղերըՄոսկվան Անկարայի հետ քննարկում Է C-400-ի լրացուցիչ մատակարարումները ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են աշխատանքային իրավունքների իրազեկման ծրագիր Գյումրիում գնացքները կանգ են առել. մեքենավարները գործադուլ են անումԱՄՆ-ն լքեց և դավաճանեց քրդերին. ՊեսկովՈՒՂԻՂ․ Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրա ձերբակալման որոշումը Վանաձորի «ստախոս» քաղաքապետի մասին․ կենդանիների սպանդը շարունակվում է (լուսանկարներ) 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն իրականացրել է հայրենիքի պաշտպաններին նվիրված՝ այս տարվա վերջին ակցիան (տեսանյութ)ԱԺ-ն քննարկում է Սևանա լճից ավել ջրառը բացառելու մասին օրինագիծԸնդունվեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծըԲրավո՝ կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին. Նաիրա ԶոհրաբյանԶգույշ, քեզ չթողեն մենակ. Գևորգ Պետրոսյանի ուսուցչի կոշտ արձագանքը՝ նրա գործունեությանըՇոու- բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարագրել են իրենց եկամուտները ԱԺ-ն չընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերին առնչվող օրինագիծը ԱԺ-ն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից, բավական է. Նիկոլ Փաշինյան ԱԺ-ն ընդունեց երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանն օնլայն փոխանցելու նախագիծը Լիբանանի իշխանությունները չեն պատրաստվում արտակարգ դրություն մտցնել բողոքի ակցիաների պատճառով «Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի՝ «Հաց Բերող»-ի մահվան հանգամանքների մասին»Եթե շրջանավարտը պետք է բուհ-ում սկսի մայրենի սովորել, ուրեմն մենք խնդիր ունենք․ Սերգո ԵրիցյանԱստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համարՕրվա խորհուրդԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը․ ՈՒՂԻՂ «Դրանց ճխլել է պետք». սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ․ «Փաստ»«Ժամանակ». Հայտնի կոռուպցիոները եղել է նաև պետռեգիստրի պետ«Ժամանակ». Կաշառքի համար աշխատանքից ազատվածը բարձր պաշտոն է ստացել «Հրապարակ». Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը» «Ժողովուրդ». ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են«Իրավունք». Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով«Փաստ». Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ «Հրապարակ». Ոչ շահեկան զարգացումներ «Փաստ». Հայրապետովի հեռացման իրական պատճառը «Ժողովուրդ». Ով է ցուցմունք տվել«Հրապարակ». Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Մերկ կուրծք, լայնեզր գլխարկ. Դեմի Ռոուզը ներկայացել է կրքոտ ֆոտոշարքովԱլեք Բոլդուինը հանել է իր տաբատը տեսախցիկի առջև (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները (տեսանյութ)«Յուվենտուս»-«Լոկոմոտիվ»` 2:1 (տեսանյութ)Գոմեշները փրկել են փղի ձագին առյուծներից (տեսանյութ) «Ռեալ»-ը հաղթեց (տեսանյութ)Բերման ենթարկված 63-ամյա կինը գողացել էր մերսման սարք և օծանելիքներ (տեսանյութ) Մի՛ արեք այդ էժան քայլերը, և նաև մի՛ փորձեք ինձ սպառնալ. Ռուբեն Հայրապետյան Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար (լուսանկարներ) Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անչափահասի մայրը որդուն դանակահարել է «դաստիարակչական» նպատակով (տեսանյութ) ԱՍՀ նախարարությունը առաջարկում է մասնակցել ընտանիքների վերամիավորման ծրագրին
Ամենադիտված
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՀարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն (տեսանյութ)Ուկրաինայում հայազգի տղամարդուն սպանել են իր ավտոմեքենայի մեջԻնչո՞ւ հեռացավ «անփոխարինելի թիկնապահը». Փաշինյանը խնդիր է լուծում Անչափահասը պատմել է, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել ոստիկանի սպանության դեպքը Համացանցում են հայտնվել Դեմի Լովատոյի մերկ լուսանկարներըՀայրապետովը՝ վերելակային բանակցության վկա. ինչո՞ւ հեռացվեց պաշտոնիցՈվքեր են ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի ծեծի մեջ կասկածվող եղբայրները, և ի՞նչ է տեղի ունեցել սպանության գիշերը. Tert.amԹուրքիան քրդերի դեմ քիմիական զենք է կիրառել (լուսանկարներ, տեսանյութ)Նոր ռեպրեսիա. բերման են ենթարկել և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ. Hayeli.am
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՍպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե ՀովհաննիսյանԹուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ)Ըստ դավադրության՝ պետք է տապալեին Փաշինյանին, վարչապետ դառնար Վանեցյանը Փաշինյանը գործարարների ներկայությամբ SMS ուղարկեց Սամվել Կարապետյանին Google Street View-ն լուսանկարել է ավտոմեքենայի վրա սեքսով զբաղվող զույգին (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները (լուսանկարներ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՍպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե Հովհաննիսյան