Եվրո 2020. անցումային խաղերի վիճակահանության արդյունքները
ՍպորտՏեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը: Հավաքականները կվիճարկեն Եվրոպայի 2020թ-ի առանության 4 ուղեգրերը:
Յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթող հնարավորություն կստանա մասնակցել Եվրո-2020-ին:
A դիվիզիոն
Իսլանդիա – Ռումինիա
Բուլղարիա – Հունգարիա
B դիվիզիոն
Բոսնիա և Հերցեգովինա – Հյուսիսային Իռլանդիա
Սլովակիա – Իռլանդիա
C դիվիզիոն
Շոտլանդիա – Իսրայել
Նորվեգիա – Սերբիա
D դիվիզիոն
Վրաստան – Բելառուս
Հյուսիսային Մակեդոնիա – Կոսովո
Կիսաեզրափակիչ խաղերը կկայանան 2020թ-ի մարտի 26-ին, եզրափակիչները` մարտի 31-ին:
Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են 24 հավաքականներ, որոնցից 20-ը արդեն հայտնի են: