3 տարեկան երեխան ընկել է եռացող կաթսայի մեջ ու մահացել
Այլ3 տարեկան երեխայի մահով է ավարտվել Հնդկաստանի Հայդարաբադ արվարձանում նոյեմբերի 17-ին տեղի ունեցող տոնակատարությունը:
Երեխան վազվզելիս է եղել և ընկել է հսկայական կաթսայի մեջ: Այդ կաթսայում եփվելիս է եղել սամբար ազգային ուտեստը:
Փոքրիկ Սուրեշին ծայրահեղ վիճակում հասցրել են հիվանդանոց, որտեղ, սակայն, 2 օր անց նա մահացել է:
Մահացած երեխայի հայրը տեղի ունեցածի մասին հայտնել է ոստիկանությանը: Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգումներ են անցկացնում: