Հայկ Մարությանն արգելում էր հրապարակել պարգևավճարների չափը, իսկ ավագանու անդամը պարտադրված կլինի հայտարարագրել իր ծախսերն ու եկամուտը․ սա ողջամիտ չէ ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը «Հայ ոստիկանները Սորոսի խրտվիլակին տարել են բաժին» (տեսանյութ, լուսանկարներ) Այդ դեղի հակացուցված լինելու մասին անկետայում գրված չի եղել. Սիրունյանը՝ ծննդկանի մահվան դեպքի մասին Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ Պետությանս թիկունքում սրիկայություն անողներն ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները. Դավիթ Սանասարյան Հենզել Մկոյանի հակահայկական քայլերը՝ Ջավախքում (տեսանյութեր) «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպանել է աշակերտուհուն (լուսանկար) Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում 97-ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբիստ 

Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին

Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, տաք հետքերով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ, ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների ՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգան Բաղյանի, Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության իրենց գործընկերների՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Էդգար Համբարձումյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորութամբ, կատարելով հսկայածավալ ճիշտ և գրագետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, իրականացրել են «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի» օպերացիան:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Խուրշուդյանին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը և Գ. Մեսրոպյանը եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել է գողացված ապրանքներ, դիմակներ:

Վերջիններս, ինչպես նաև Է. Խուրշուդյանը կասկածվում են երեկ՝ դեկտեմբերի 6-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի: Ճիվաղները տարեց կնոջը պատճառել էին մոտ 2 մլն դրամի վնաս:

Ֆոտոլրագրողի տեղեկություննեով՝ օպերացիայի անունը ընտրվել է «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի», քանի որ մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները իրավաբանի հմուտ «հոտառության» արդյունքում եկել էին այն եզրակացության, որ տատիկը միայն իրեն ծանոթ անձանց դեմ տան դուռը կբացեր ու հավատացած էին, որ տան անդամներից ինչ-որ մեկի մատը խառը կլիներ այդ կեղտոտ գործում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ խմբի 4 անդամներն էլ ձերբակալվել են:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների շնորհիվ պարզվել է նաև, որ այս խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ է կատարել, այդ թվում՝ մեկը ՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, մեկը՝ Երևանի «Ֆլեշ» բենզալցակայանում, մեկը՝ Աբովյան քաղաքում, մեկն էլ՝ Արմավիրի մարզում: Կան կասկածներ, որ ճիվաղները հնարավոր է՝ նմանատիպ այլ դեպքեր արած լինեն:

Այսօր Մայակովսկի գյուղում ավազակային հարձակման ենթարկված տատիկի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Բառեր չենք գտնում մեր երախտիքի խոսքն ուղղելու Կոտայքի մարզի ոստիկաններին ու քննիչներին: Հալալա տղերքին: Ճիշտն ասած՝ չէինք էլ հավատում, բայց ում մտքով կանցներ, որ դեռ 24 ժամը չլրացած կգտնեն տականքներին: Ավելի մեծ ցավ ապրեցինք, երբ իմացանք որ հանցագործների մեջ նաև տատիկի թոռն է, բայց դե կարևորը Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները ապացուցեցին , որ չբացահայտվող հանցագործություններ չկան: Թող սա դաս լինի մյուս հանցագործներին, ովքեր եթե կփորձեն նման արարքներ կատարել, հիշեն, որ ուշ, թե շուտ հայտնաբերվելու են: Հարամ փողը կանգնելու է դրանց նմանների կոկորդներին»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերացիան ղեկավարել են Կոտայքի մարզի ոստիկանապետ Ս. Քոչարյանն ու քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը և նույնիսկ Շիրակի մարզում, երբ իրենց գործընկերների հետ դարանակալել են մոտ 1 կմ տարածք, Ս. Քոչարյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը ոտքով է անցել՝ եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով, քանի որ տեսանելիությունը եղել է շատ վատ ու մառախուղն անգամ չի մոլորեցրել իրավապահներին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 6-ին դիմակավորված զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում 3 հոգի, որոնցից 2-ը՝ դիմակավորված, ատրճանակով զինված, ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու նկատմամբ կատարել էին ավազակային հարձակում։

Ստահակները ողջ տունը տակնուվրա էին արել, զենքերը պահել տարեց կնոջ գլխին ու պահանջել գումար ու ոսկի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տանտիրուհին ասում էր. «Գնացել էին Աբովյան՝ դեղատնից գնումներ կատարելու, էկա տուն, ուզեցի դեղս խմեմ, դուռը ծեծեցին։ Սկզբից չբացեցի, հարցրեցի՝ ո՞վ է, դրսից պատասխանեցին, թե՝ տատի ջան, մենք ենք։ Ես էլ, ճիշտն ասած, առանց կասկածելու, մտածեցի՝ երևի կամ էլեկտրոցանցից են, կամ ինչ-որ տեղից, դուռը բացեցի։ Բացեցի ու գլխիս վրա երկու դիմակավորված անձինք ատրճանակները պահեցին ու մտան տուն։ Անընդհատ պահանջում էին, որ՝ ձեն չհանես, թե չէ կսպանենք, տան ոսկիների ու փողերի տեղն ասա, քեզ ոչ մի բան չենք անի; Ես էլ նրանց ասացի, որ թոշակառու կին եմ, սակայն նրանք ողջ տունը տակնուվրա արեցին ու մի քանի կտոր ոսկեղեն ու գումար հափշտակեցին, իրենց հետ տարան։ Գնալուց էլ կտրեցին տան հեռախոսի գիծը, որ ես չկարողանամ զանգեմ»։

Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչութjան պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։

Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրի զննություն են կատարել Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում էր նաև ոստիկանության փորձաքրեագետները։

Տան գրեթե բոլոր սենյակները տակնուվրա էին արված, ճիվաղները, հավանաբար, գումար ու թանկարժեք իրեր էին փնտրելիս եղել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բեյրութի նավահանգստի պահեստում 1,3 տոննա պայթուցիկ է հայտնաբերվել Մենք շատ մտահոգված ենք Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ․ Զոհրաբ Մնացականյան «Քաջ Նազարը և զարմացած Չալոն» (տեսանյութ)Խոշոր հրդեհ` Մատենադարանի հարակից տարածքում. պատճառը Էվոկաբանկի հրավառությո՞ւնն է (տեսանյութ) Ես ավելի քան դեմ եմ, որ իմ երեխաները դպրոցում դիմակ կրեն, ես հետո այլ խնդիր պետք է բուժեմ․ Օլյա Հակոբյան (տեսանյութ) Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը. Իլհամ ԱլիևԱննա Հակոբյանը Գյումրիում մասնակցում է բազմամարդ համերգի (տեսանյութ)Դուխով տղան ո՞նց կարա գլխարկ դնի ու վրան գրի` «դուխով». Խաչիկ Ասրյանը` վարչապետ Փաշինյանի մասին«Հեղափոխական» պաշտոնյաների PR-ը՝ նախորդների ձեռքբերումների հաշվին. մաս 7Սևանի գաղութի տարածք մտած կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4 քարտՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն զենքինՆոր Հայաստանի «թավշյա» ԽԾԲ-ն. ո՞ւմ կյանքն է բարելավել հեղափոխությունըԻնչպես են ճանապարհային ոստիկանները կանգնեցնում վարորդին ու, իրենց սխալը հասկանալով, խայտառակված հեռանում (տեսանյութ) Ազատության հրապարակում պատռեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը Հերհերում Հայաստանում ամենամեծ արեւային կայաններն են կառուցվում՝ ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ «Լավ տղու փայ դառար դու էսօրվանից». նոր կադրեր` Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան արարողությունից (տեսանյութ)Մտքովս չէր էլ անցնի, թե կարձագանքեմ Լեդի Գագայի նոր տեսահոլովակին․ Զավեն Բոյաջյան Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրականացնեն զինված ուժերի ինքնաթիռները «Ո՞վ է գալիս գնանք». Մարիամ Փաշինյանը կմասնակցի 45-օրյա զինվարժանքներինՀայկ Մարությանն արգելում էր հրապարակել պարգևավճարների չափը, իսկ ավագանու անդամը պարտադրված կլինի հայտարարագրել իր ծախսերն ու եկամուտը․ սա ողջամիտ չէ ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը Խաչիկ Ասրյանին տուգանեցին հանրահավաքի ժամանակԳագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե ով է հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյան«Ոտքի՛, հերո՛ս Հայ Ժողովուրդ. ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»․ Ազատության հրապարակում հանրահավաք է ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԻմ թոռները վարակվել են կորոնավիրուսով. Գագիկ Ծառուկյան «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ են ձերբակալվելԳագիկ Ծառուկյանը Աջափնյակում հանդիպում է քաղաքացիների հետ. ուղիղ Մի քանի ժամվա ընթացքում մաքրել ենք Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը. Աննա Հակոբյան (լուսանկարներ) Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են վրաերթ ենթարկված տղամարդու կյանքի համար (լուսանկար) Երեխայի միանվագ նպաստը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում Մինսկում մեկնարկել է ընդդիմության երթը (ուղիղ միացում) Մեղրի -Վարդանի ձոր ճանապարհին 24 տոննա կարագով բեռնված բեռնատար է այրվելԱյնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Մեկ անձի ձեռքում է կենտրոնացվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը. ՀՅԴ-ն խորհրդակցություն է անցկացրել«Ընկերություն». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակելԵրևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել էՀակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջԴիլիջանում ձորն ընկած քաղաքացին հոսպիտալացվել է Վրաերթ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար «Հայ ոստիկանները Սորոսի խրտվիլակին տարել են բաժին» (տեսանյութ, լուսանկարներ)Ուռուցքաբանականի 1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ը նկատողություն են ստացելՃամփորդություն աշխարհով (լուսանկարներ) «Տիագոն հրաժեշտ է տվել թիմին»․ «Բավարիայի» մարզիչ ՖլիքՊետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին՝ օգնելու հաղթահարել մարդկանց առջև ծառացած բազմաթիվ խնդիրներըԱյդ դեղի հակացուցված լինելու մասին անկետայում գրված չի եղել. Սիրունյանը՝ ծննդկանի մահվան դեպքի մասինՄսի թանկացումների պատճառը նաև կառավարության ապաշնորհ աշխատանքն է․ ԲերբերյանՔենիայում հարսնացուն ողբերգական ձևով մահացել է պսակադրության ժամանակ․ The Standard 10 տարօրինակ պատճառ, թե ինչու է տղամարդը սիրահարվում կնոջը «Յուվենտուսը» խզել է պայմանագիրը Գոնսալո Իգուաինի հետ
Ամենադիտված