ՃՈ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել․ ԱԱԾ Թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք զերծ մնալ դպրոցները փակելուց․ ԿԳՄՍ նախարար Հեղափոխությունը եղել է միայն դատարկ խոստումներ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Լեդի Գագայի հայ դիզայները պատմել է տեսահոլովակի հայտնի զգեստի մասին (լուսանկարներ) Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը․ Փաշինյան Այս որոշումը հեշտ չի տրվել․ Գայանե Աբրահամյանը՝ մանդատը վայր դնելու մասին Բռունցքով հարվածել են Գավառի բաժնի պետի աչքին. մանրամասներ՝ Ծովագյուղի միջադեպից Աշտարակ քաղաքում այրվում են ավտոմեքենաներ. ԱԻՆ Արսեն Թորոսյանը ևս «աղբարկղում է» Կարծում եմ, որ մենք նոր թեկնածուի կարիք ունենք․ Վահե Գրիգորյան 

Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է. «Սասնա Ծռեր»

Հասարակություն

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է

Պետությունը զավթած ազգադավ ու ոճրագործ մաֆիան 2018-ի գարնանը համաժողովրդական ընդվզմամբ տապալվելուց հետո չչեզոքացվեց։

Հեղափոխական կոչվող նոր իշխանությունը հեղափոխություն անելու փոխարեն դարձավ մաֆիոզ ռեժիմի իրավահաջորդ և մինչ օրս փորձում է մաֆիային չեզոքացնելու փոխարեն «լեզու գտնել» նրա հետ։
Տեսնելով, որ նոր իշխանությունը պատժելու փոխարեն լեգիտիմացնում է իրեն և դասական ընդդիմության է վերածում՝ մաֆիան թեթևացած շունչ քաշեց և արդեն 2018-ի ամռանը վերակազմակերպվեց ու ձեռնամուխ եղավ ռևանշի։

Մինչդեռ հենց 2018-ի մայիսից սկսել ենք զգուշացնել նոր իշխանությանը, որ չի կարելի ռեժիմին թավշյա մեթոդով տապալելու բացառիկ հաջողությունը դարձնել մատի փաթաթան և պատսպարվել դրա հետևում։
Զգուշացրել ենք, որ պետությունը միայն մասամբ է ազատագրված, որ հատկապես ուժային և դատաիրավական մասով մնում է մաֆիայի ձեռքում, ուստի անցումային արդարադատություն չիրականացնելու, առաջին հերթին՝ Հայկական Նյուրնբերգ և լյուստրացիա չկազմակերպելու, ինչպես նաև ուժային մարմինները չմաքրելու դեպքում մաֆիան ձգտելու է ամեն գնով նորից ամբողջությամբ վերազավթել պետությունը։
Զգուշացրել ենք նաև, որ իր նպատակին հասնելու համար մաֆիան ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու և արյուն է հեղելու։

Ցավոք սրտի, իշխանությունը չլսեց մեր և հետագայում նաև շատ ուրիշների զգուշացումներն ու հորդորները։
2019-ի աշնանից սկսած՝ ազատորեն գործելու հնարավորություն ստացած մաֆիան սողացող ռևանշի իր մարտավարության մեջ հասավ այն կանխատեսելի հանգրվանին, որ սկսեց ֆիզիկապես վերացնել կարևոր տեղեկության տիրապետող և տարբեր պատճառներով իր վերահսկողությունից դուրս մնացած անձանց։
Սակայն գործող իշխանությունը շարունակում է կառավարման իմաստով մնալ հանցավոր անգործության վիճակում։ Նույնիսկ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի սպանությունից հետո իշխանությունը չսթափվեց և գոնե անվտանգության ապահովման միջոցներ չձեռնարկեց կարևոր տեղեկույթի տիրապետող նախկին պաշտոնյաների նկատմամբ։

Ցավով և ափսոսանքով պետք է արձանագրել, որ ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գեորգի Կուտոյանի սպանությունը նշված գործընթացի հերթական, բայց ոչ վերջին գործողությունն է։
Արդեն կարող ենք փաստել, որ սողացող ռևանշը շատ է առաջ գնացել և գործող իշխանությունը բաց է թողել դրա թափ առած անիվը միայն իր ուժերով հետ շրջելու հնարավորությունը։

Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է։ Եթե մաֆիան դա ևս մարսի, ապա կանցնի բաց և լայնածավալ հարձակման։

Ուստի, գործող իշխանությունը հայտնվել է ճամփաբաժանի առաջ՝ սթափվել, դուրս գալ ինքնարբեցումի թմբիրից, ձեռք մեկնել ազգային-ժողովրդավարական ուժերին, նրանց հետ կազմել ազգային համաձայնության կառավարություն և ավարտին հասցնել հեղափոխությունը, կամ տապալվել և ռևանշի աղետալի վտանգի առաջ կանգնեցնել իրեն, ժողովրդին ու պետությանը։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն
18 հունվարի 2020 թ.»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՃՈ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել․ ԱԱԾ«Բարսելոնան» Ֆաթիի փոխհատուցումը բարձրացնում է` հասցնելով 400 միլիոն եվրոյի Թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք զերծ մնալ դպրոցները փակելուց․ ԿԳՄՍ նախարարՀեղափոխությունը եղել է միայն դատարկ խոստումներ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Լեդի Գագայի հայ դիզայները պատմել է տեսահոլովակի հայտնի զգեստի մասին (լուսանկարներ)Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը․ ՓաշինյանՆիկոլ հեռացի՛ր, այսօր այդ օրն է Այս որոշումը հեշտ չի տրվել․ Գայանե Աբրահամյանը՝ մանդատը վայր դնելու մասին Բռունցքով հարվածել են Գավառի բաժնի պետի աչքին. մանրամասներ՝ Ծովագյուղի միջադեպիցՀայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում Աշտարակ քաղաքում այրվում են ավտոմեքենաներ. ԱԻՆ Արսեն Թորոսյանը ևս «աղբարկղում է» Կարծում եմ, որ մենք նոր թեկնածուի կարիք ունենք․ Վահե Գրիգորյան Կումանը անվստահություն է հայտնել այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է «Բարսելոնայում»․ Marca Այրված տների բնակիչները գիշերել են հարազատների բնակարաններում. մանրամասներՌազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. ՂուլյանՊարոն Թովմասյանը երբեք չի օգտվել ամառանոցից, թիկնազոր չի ունեցելԹուրքիան ու Ադրբեջանը որոշել են, որ Արցախի հարցի կարգավորման միակ ճանապարհը ռազմականն է Մոսկվայում խոշորագույն ընկերությունները կանցնեն հեռավար աշխատանքի ռեժիմինԾառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Մարտիրոսյանին (տեսանյութ) Հանրահավաքի լուրից հետո իշխանություններն ընկել են ցնցակաթվածի մեջ (տեսանյութ) Բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. Արցախի ԱԱԾ Որեւէ խնդիր չեմ տեսնում․ Արևիկ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի միայն մեկ թեկնածուի առաջադրման մասինԾառուկյանը դուրս եկավ դատարանից. նրան ծափահարություններով դիմավորեցին (տեսանյութ) Այս դատավորը պատահական չի ընտրվել. այն ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ` քաղաքական հաշվեհարդար է (տեսանյութ) Արդյոք գաղտնի բանակցություններ են եղել Փաշինյանի և Ալիևի միջև. Խառատյանը հոդվածը մտացածին «պատումներ է» որակել«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում էՏիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով «Գործարանատերերը  դիտավորյալ են խաղողը պահում դրսում՝ արևի տակ, որ խաղողի գրադուսը իջնի»Լիտվան բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ, ցավոք, դու գլուխ գովալու շատ բան չունես. Սմբատ Գոգյան Երևանի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտը դանակահարել է համադասարանցունԻշխանությունը ամեն բան գործադրում է ընդդիմախոսներին լռեցնելու ուղղությամբ. Արծվիկ ՄինասյանՆման հանցակազմով քրգործ որևէ եկեղեցականի նկատմամբ չի հարուցվել. Մայր Աթոռը՝ մանկապղծության դեպքի մասին Չի կարող նախարարի կամ պատգամավորի կենսագրությունը 3 տող լինել․ ԷնֆիաջյանԿորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 73 և 84 տարեկան, երկուսն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններԿորոնավիրուսի 392 նոր դեպք է հաստատվել․ 2 պացիենտ մահացել է«Իլհամ Ալիեւը երեկ խայտառակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ. Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն» Արմեն Փամբուխչյանը ԱԻ նախարարի տեղակալ է նշանակվել Հոկտեմբերիի 1-ից բժշկական որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունը չի գործի ՍԴ նախագահի ընտրության հարցով այսօր կունենանք վերջնարդյունք. Էդգար Շաթիրյան«Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի պողոսներից շուտ է հասկացել, որ Նիկոլը գցող է, Նիկոլի ասած որեւէ խոսքը արժեք չունի» Ես ինչ-որ ասել եմ, դրան տեր եմ, ամեն ինչ ժամանակը ցույց կտա. Գագիկ Ծառուկյան «Զինառ» ՓԲԸ-ն 2017-2019 թթ․ թույլ է տվել շուրջ 160 միլիոն դրամի խախտում Այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի․ նոր մանրամասներ Արմավիրի Պտղունք համայնքում բռնկված հրդեհից ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Օրվա խորհուրդ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 25-ի համարԽաղողի մթերման գինը՝ 105 դրամ. «Ժամանակ»
Ամենադիտված