ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կալանավորելու նոր միջնորդություն չի ներկայացվել. դատախազություն Գարեգին Բ-ն ընդունել և օրհնել է ձեռնադրված երիտասարդ քահանաներին Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ–ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին, քննարկվել են շրջակա միջավայրին վերաբերող մի շարք հարցեր Կարմիրգյուղցիները որոշել էին 40 գլուխ ոչխար գողանալ «Անզգուշության, անփութության պատճառով ոչ մեկին սենց ցավ չեմ ցանկանա, սթափվե՛ք ժողովուրդ ջան» Հայտնի է մահացած ծննդկանի դիահերձման պատասխանը. մեկնաբանում են հարազատները Փաշինյանի մոտ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը ՄԻՊ-ն ու ԵԽ-ն առաջին անգամ ծրագիր են իրականացնում կենսաբժշկության ոլորտում 

«Մսագործները պիտի հնարավորություն ունենան մնալ իրենց բիզնեսի մեջ»

Հասարակություն

Անասնատերերի ու մսավաճառների՝ օրեր շարունակ ընթացող բողոքի ցույցերն ընդդեմ կառավարության` բակային մորթն արգելող որոշման, իրենց արդյունքը, կարծես թե, ունեցան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտնեց, որ որոշման գործնական մասը կսկսվի հուլիսի մեկից: Այս ամիսների ընթացքում, կառավարությունն ամեն կերպ կաջակցի տնտեսվարողներին՝ նախապատրաստվել գործընթացին: «Իրավիճակը այնպիսին է, ինչպիսին կար այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի մեկից Հայաստանի Հանրապետությունը անցնելու է այս համակարգին և որևէ ցույց չի լինելու»,-ասաց Փաշինյանը:

Թեմայի վերաբերյալ հարցերին պատասխանել է Աժ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը. «Մսագործները պիտի հնարավորություն ունենան մնալ իրենց բիզնեսի մեջ, այդ պատճառով կառավարությունը կներդնի աջակցման գործիքներ, որոնցով մսավաճառներն իրենք կկարողանան ստեղծել իրենց փոքրիկ սպանդանոցները, որոնք, գուցե, շարժական կլինեն: Մենք ամեն կերպ փորձում ենք ավելի մրցակցային դաշտ ստեղծել, ունենալ տասնյակ և հարյուրավոր ընկերություններ, և բազմազանության միջոցով նպաստել գործը շատ կազմակերպված անելուն և, իհարկե, շուկայում գնային ճնշումներից խուսափելուց»:

Կարապետյանը պնդեց, որ որոշման հետևանքով չպիտի տուժեն, հատկապես, փոքր թվով կենդանիներ պահողները, ոչ մի քաղաքացի իր այդ գործը թողնելու մասին չպիտի մտածի և չպիտի մտածի երկրից գնալու մասին. «Հավասար պայմաններ ստեղծելու համար պետք է ֆերմերներին բաժանենք մի քանի խմբի` ըստ իրենց անասունների թվի, փոքր ֆերմերներին պետք է աջակցել ավելի շատ, աջակցման ծրագիրն, առավելապես, իրենց համար է: Որոշման հիմնական նպատակը սննդամթերքի անվտանգությունն ապահովելն է, բայց չպիտի մոռանանք մոտ 50.000 տնտեսվարողների մասին»:

Անդրադառնալով խոշոր տնտեսվարողներին` պատգամավորն ասաց, որ նրանք հակված են իրենք իրենց սեփական սպանդանոցը կառուցելու մտքին, և դրան կառավարությունը դեմ չէ, որովհետև գտնում են, որ սպանդանոցային ոլորտը չպետք է մոնոպոլիզացվի, մի քանի անհատներ չպիտի իշխեն ոլորտում, գին թելադրեն: Կարապետյանը խոսեց նաև սպանդանոցային սանիտարական մաքրության վերահսկողության մասին. «Մշակել ենք օրենսդրություն, որով սահմանված հսկողությունը բավական խիստ է: Օրենսդրության կիրառման հարցն է, որ պետք է իրագործենք: Կարծում եմ, որ տեսչությունը բավարար կամք ունի ճիշտ վերահսկողություն իրականացնելու: Տեսաք` վարչապետն ասաց, որ նմանօրինակ վերահսկողությունը 6 ամսով դադարեցնում ենք, բայց սա չի նշանակում, որ տեսչությունն անգործ է լինելու: Ամեն դեպքում հիվանդությունների, համաճարակների տարածումը մսի միջոցով, միանշանակ, պետք է կանխվի»:

Հարցին, թե արդյոք բակային մորթն արգելելու գործընթացը ճիշտ ժամանակին է սկսվել, երբ մսավաճառները նախապատրաստված չէին, պատգամավորը պատասխանեց. «Գործընթացը շատ վաղուց է սկսվել, դեռ 2015 թ-ին այն քննարկվել է, կիրառման ժամանակացույցն է միայն փոփոխվել ու հետաձգվել, ցավոք մենք հիմա 4-րդ անգամ ենք այս մակարդակով անդրադառնում այս խնդրին: Նախկինում հետաձգել են՝ պատճառաբանելով, որ տնտեսությունը, դեռևս, պատրաստ չէ: Հիմա 6 ամիս կա առջևում, գյուղացին ու մսագործը պիտի հստակ գիտակցեն, որ այդ ժամկետի լրանալուն պես՝ այլընտրանք չի լինելու, մենք անցնելու ենք հանրությանն ավելի ապահով սննդամթերքով ապահովելու գործընթացին»:

Մտավախությանը, թե 6 ամիսը, գուցե, չբավականացնի մսագործների պատշաճ նախապատրաստմանը և հետագայում կրկին բողոքի ալիք բարձրանա, պատգամավորը պատասխանեց. «Ուսումնասիրելով աջակցմանն ուղղված գործիքակազմը, կարող եմ ասել, որ 6 ամիսը բավարար ժամկետ է բոլորի համար նախապատրաստվելու, հատկապես, երբ կա կառավարության աջակցությունը»:

Հիշեցնենք, որ հունիսի մեկից կենդանիներին սպանդանոցում մորթելը դառնում է պարտադիր: Մսամթերքի իրացման բոլոր կետերում տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական V-րդ ձեւը։ Սա տեղեկանք է այն մասին, որ միսը ստուգված է, անվտանգ է, և որ անասունը մորթվել է սպանդանոցում։ Այս տեղեկանքը տրամադրելու են սպանդանոցները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ժաննա Բուտուլյանը ներկայացել է սեքսուալ ֆոտոշարքովԿոտայքի մարզում խաչքարն ընկել է 52-ամյա տղամարդու վրա. նա մահացել էՏաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա ՏոռեսինԱրմավիրում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել Արսեն Թորոսյանը հաստատել է 5-12-րդ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները «Իմ կյանքի նվեր». Միհրան Ծառուկյանը նշում է 33-ամյակը (լուսանկար)Գուրգեն Ալավերդյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետԵՊՀ դասախոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմին Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Աննա Պոպովայի հետ«Հեղափոխական» պաշտոնյաների PR-ը՝ նախորդների ձեռքբերումների հաշվին. մաս 8Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը. Արցախի ԱԳՆ Արսեն Թորոսյանը Տյան Էռլոնի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման հնարավորությունըՄոսկվայում տղամարդն իր կնոջ մասնակցությամբ պոռնոֆիլմ է հայտնաբերել Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ (տեսանյութ) Վլադիմիր Պուտինը պարգևներ է շնորհել Քամալովին, Հասրաթյանին ու Հակոբյանին Ինչպես են «ժողովրդի ծոցից ելած» պաշտոնյաները ծաղրում «հպարտ» քաղաքացիներինԱրսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրելՍուարեսը պայմանավորվածություն ունի «Ատլետիկոյի» հետ․ Mundo DeportivoԻՊ զինյալները փորձել են երեխաներին տեղափոխել փակ ցիստեռնով (տեսանյութ)ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները միջգերատեսչական խորհրդակցություն են անցկացրել Գլխավոր բժշկի տեղակալը չի ընդունում, որ մահացած ծննդկանի հարցում բացթողումներ ունեն (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատակոչի ցուցակը լրացնել 126 անձով Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշումը կապ չունի Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ. Արսեն Բաբայան «Նա ապագայից է եկել». ո՞վ է Արմեն Սարգսյանի «հերոսը» (լուսանկարներ) Սուարեսը մտադիր է «Բարսելոնայի» հետ խզել պայմանագիրը․ MarcaԲարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով. Փաշինյան Կինն ընկել է մայրուղով ընթացող մեքենայի պատուհանից՝ փորձելով տեսանյութ նկարահանել Snapchat-ի համար (տեսանյութ)Սիրո աշունը (լուսանկարներ)Ամուլսարի շահագործման դեմ ակցիա՝ Ջերմուկում (տեսանյութ) Սուրեն Պապիկյանը և ԱԷՄԳ-ի փոխտնօրենն անդրադարձել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացմանը ՀՀ և ՌԴ սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները Լիբանանում խոշոր պայթյուն է որոտացել․ Reuters (լուսանկարներ, տեսանյութ)Ոստիկանությունը վարորդական վկայականի հետ կապված հայտարարություն է տարածել (տեսանյութ)Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոն Ռուստամ Բադասյանը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին Երևանում բժիշկները շուրջ 3 ժամ բարդ վիրահատություն են իրականացրել և փրկել են COVID-19-ով վարակված 49-ամյա քաղաքացու կյանքը Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը (լուսանկարներ) Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին «Արսենալը» պայմանագիր է ստորագրել Ռունարսոնի հետԴավիթ Տոնոյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետԳագիկ Ծառուկյանին կալանավորելու նոր միջնորդություն չի ներկայացվել. դատախազություն Գարեգին Բ-ն ընդունել և օրհնել է ձեռնադրված երիտասարդ քահանաներին Ամենազոր բնությունը (լուսանկարներ)Բրազիլիայի ամենասեքսուալ կինն ապահովագրել է իր հետույքը. ահա թե ինչպիսին է նրա այդ սեքսուալ մասը (լուսանկար) Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ–ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին, քննարկվել են շրջակա միջավայրին վերաբերող մի շարք հարցեր Կարմիրգյուղցիները որոշել էին 40 գլուխ ոչխար գողանալ«Անզգուշության, անփութության պատճառով ոչ մեկին սենց ցավ չեմ ցանկանա, սթափվե՛ք ժողովուրդ ջան» «Չելսիի» սեփականատեր Աբրամովիչը կասկածվում էր խաղացողների իրավունքները գնելու մեջ․ BBCՈւնենք Ջերմուկ համայնքի կալանավորված երեք բնակիչներ․ նրանց մեղադրանքներ է առաջադրվում․ Շիրակ Բունիաթյան 
Ամենադիտված