Ըստ Բելառուսի նախագահական ընտրությունների exit poll-ի՝ Լուկաշենկոն հավաքում է 79,7% ձայներ Արամ Ա-ն և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունից ՈՒՂԻՂ․ Բողոքի ցույցեր Բեյրութում՝ ընդդեմ կառավարության Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի Մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում․ Փաշինյան Ինչպիսի կին է իր կողքին պատկերացնում Դավիթ Աֆրիկյանը. դերասանի անկեղծ հարցազրույցը Մարիամ Փաշինյանն իր հանգստից լուսանկարներ է հրապարակել Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ Ջրասուզակները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դի 

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպով 7 մեղադրյալի նախաքննությունն ավարտվել է. գործը դատարանում է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քրեական գործից անջատված թվով 7 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: Այս մասին հայտնում են կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019 թ. հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել էր զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել էին տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Մինչդատական վարույթում իրականացված գործողությունների, օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց շրջանակը. մեղադրանք էր առաջադրվել 22 անձի, որոնք բոլորն էլ Կոտայքի մարզի բնակիչներ են:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, վիճաբանություն է ծագել ավտոդողերի նորոգման կետի երեք աշխատողների, ովքեր եղբայրներ են, և Աբովյան քաղաքի 1991թ. ծնված բնակչի ու նրա ընկերների միջև, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վերջիններս աղմկել են, հայհոյել և ոտքերով ու ձեռքերով բռնություն են գործադրել եղբայրների նկատմամբ:

Այնուհետև 28-ամյա երիտասարդը, չհաշտվելով տեղի ունեցածի հետ, կարճ ժամանակ անց իր կողմնակիցների հետ մի քանի ավտոմեքենաներով վերադարձել է ավտոդողերի նորոգման կետ, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները՝ դիտավորությամբ ոտքով հարվածել ու կոտրել է մուտքի դռան փականը և հեռացել: Եղբայրներից մեկը, այս մասին իմանալով, կեսգիշերին մոտ կատարվածի մասին տեղեկացրել է իր կողմնակիցներին:

Արդյունքում՝ վիճաբանող կողմերը չնչին առիթն օգտագործելով, իրենց ու կողմնակիցների անձերի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ցուցադրաբար պատասխան տալու, յուրաքանչյուրն իր հերթին հակառակ կողմի մասնակիցների մոտ սարսափ առաջացնելու նպատակով, հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով տեղեկացնելով կատարվածի մասին, հավաքագրել են ապօրինի կերպով ձեռք բերած և պահած մեծաքանակ տարբեր տեսակի հրազեններով, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով զինված բազմաթիվ մտերիմներ ու կողմնակիցներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդներն իրենց բազմաթիվ կողմնակիցների, այդ թվում՝ գործով դեռևս չպարզված անձանց հետ, զինվել են ապօրինի կերպով ձեռք բերած և պահած մեծաքանակ տարբեր տեսակի հրազեններով, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, որից հետո կողմերը 2019 թ. հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հանդիպելու շուրջ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, տարբեր մակնիշի մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են պայմանավորված վայր՝ «Պարտեզ» ռեստորանի դիմացի հատված, որտեղ դարձյալ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում վերոհիշյալ անձինք, յուրաքանչյուրն իր հերթին, հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել՝ ապօրինի կերպով ձեռք բերած և իրենց մոտ պահվող «Մակարով» տեսակի թվով 7 ատրճանակներից, «ՏՏ» տեսակի 1 ատրճանակից, «ՊՍՄ» տեսակի 1 ատրճանակից և 2 որսորդական հրացաններից բազմաթիվ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ յոթ մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ կիրառվել են այլ խափանման միջոցներ:

Յոթ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, հիշյալ անձանց հրազենային և այլ բնույթի մարմնական վնասվածքներ պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, խմբի կազմում զենքով և որպես զենք օգտագործվող առարկաներով խուլիգանություն կատարելու դրվագներով, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձանց վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ըստ Բելառուսի նախագահական ընտրությունների exit poll-ի՝ Լուկաշենկոն հավաքում է 79,7% ձայներ Մարինկա Խաչատրյանն ընտրյալի հետ՝ նոր ֆոտոշարքումԱրամ Ա-ն և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունից ՈՒՂԻՂ․ Բողոքի ցույցեր Բեյրութում՝ ընդդեմ կառավարության Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվիԲեյրութում Արամ Ա կաթողիկոսը պատարագ եւ հոգեհանգստյան կարգ է մատուցել Մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում․ ՓաշինյանԻնչպիսի կին է իր կողքին պատկերացնում Դավիթ Աֆրիկյանը. դերասանի անկեղծ հարցազրույցը Մարիամ Փաշինյանն իր հանգստից լուսանկարներ է հրապարակելԱրցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց ԲեյրութՋրասուզակները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դի Լիբանանում շարունակվում են հրաժարականները․ պաշտոնից հեռացել է ևս մեկ նախարարԱռնո Բաբաջանյանի անունով ՌԴ-ում տանկեր են անվանակոչվել Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները. նրանցից 2-ը` 9 և 15-ամյա երեխաներ են Նիկոլ Փաշինյանն ա ուժեղ, թե՞ Բրյուս Լին. Արամ MP3-ի և Ալեն Սիմոնյանի հումորային լուսանկարըԻմ տեղեկություններով՝ Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբանԱռողջարանային համալիրների տարածքներում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր Մինչև 2022 թվականը Հայաստանում կկառուցվի 52 մոդուլային դպրոց Ովքե՞ր էին հարձակվել Բուրջ Համուդի վրա 1979թ․ սեպտեմբերին․ (Սինանյանի «փայլուն» մտքերի հետքերով)․ Արմեն Այվազյան34 տարեկանում մահացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Լեւոն Ղասաբօղլյանը Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը Ռուսական R’n'B-ի սեքս սիմվոլ Բյանկայի գայթակղիչ լուսանկարը ծովափիցՊաշտպանության նախարարությունը մեկ անձից 8 միլիոն դրամի գնում է կատարել.168.amԳյումրիից և Երեւանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի․ դեսպանատունՆիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր պարը Tik-tok-ում (տեսանյութ)Ավիաընկերությունները չեն փոխանցում մարդկանց գումարները. Զոհրապ ԵգանյանԲեյրութում տեղի ունեցած սարսափելի աղետից հետո հրաժարական եմ տալիս. Լիբանանի տեղեկատվության նախարարՏաթևիկ Ռևազյանը՝ փոքրիկ դստեր հետ ծովափին (լուսանկար)Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքերԲեյրութում ցուցարարները գրոհել են 4 նախարարությունների շենքերԶով ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան«Զգուշացեք խաբեությունից. Ոստիկանությունը պետք է զբաղվի տուրիստական գործակալության գործունեությամբ»Գագիկ Ծառուկյանի հումորային հարցազրույցը (տեսանյութ)«Բա Տիգրան Մեծի ժամանակ ու՞ր էիք, ինչի՞ չէիք խոսում…»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը (լուսանկար)Իմ ձերբակալությունը, խղճուկ աշխատավարձիս 1/3-ի չափով տուգանք նշանակելն ինձ գցեց խորը հոգեբանական շոկի մեջ. ԵՊՀ դասախոս«Մի սպասեք ոչ մեկից ոչինչ, անշահախնդիր արեք ամեն բան». դերասանուհի Շողեր Թովմասյանի կյանքի սկզբունքները«Մենք բավականաչափ լավ չխաղացինք Անգլիայի գավաթը նվաճելու համար»․ Լեմպարդ․ BBCԱրտասահմանյան բուհեր ընդունված ուսանողները չեն կարողանում մեկնել ուսման. Էդմոն ՄարուքյանՍտեղծված իրավիճակը ձեռնտու է մեր թշնամիներին. Շիրակ Թորոսյանը` Ախալքալակի դեպքերի մասինԱռանց դիմահարդարման Իրինա Շեյքը՝ ներքնազգեստով (լուսանկար)Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 225-ով, 6 պացիենտ մահացել էՄարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը հասել է Բեյրութ (տեսանյութ)Աստղագուշակ՝ օգոստոսի 9-ի համարՀամացանցում հայտնվել է Զարեհ Սինանյանի՝ մասոնների հետ լուսանկարըՕրվա խորհուրդԵրևանում խախտումները հետևողականորեն պակասում են, մարզերում խնդիրներ կան. ՍԱՏՄ
Ամենադիտված