Հայկական ավիափոխադրողները պատերազմի առաջին օրվանից կատարում են հումանիտար առաքելություն Լավրովի հետ հանդիպմանը Մնացականյանը խոսել է Ադրբեջանի ապակայունացնող քայլերի մասին Դրեզդենում իսլամիստը դանակով հարձակվել է անցորդների վրա․ կա մեկ զոհ․ Der Spiegel Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը՝ ազատազրկումը նախընտրելով հարկադրված պատերազմում անփառունակ մահից․ Tolishmedia Տիկի՛ն Տոնոյան, թշնամուն չենք զիջի մեր Արցախը․ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Մենուա Հովհաննիսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը «Պետությունն իր վրա պետք է վերցնի զինվորների վարկային բեռը» Արցախի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 62 զինծառայողի անուն Փաշինյանը կամավորական ջոկատներ ստեղծելու կոչ է անում Զոհված զինծառայողը մնացել է կես ճանապարհին` հացն այդպես էլ դիրքեր չհասցնելով. ինչ է պատմում հերոսի ընկերը 2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ 

Տուրիզմի ոլորտում իրավիճակն անկանխատեսելի է. առաջին օգնությունը պետք է ցուցաբերեն բանկերը

Հայաստան

Զբոսաշրջությունը կանգնած է ողջ աշխարհում, և կանգնած է զբոսաշրջային բոլոր ընկերությունների աշխատանքը, տնտեսվարողների եկամուտները զրոյացվել են, սակայն նրանք ունեն հարկային ու վարկային պարտավորություններ, ինչպես նաև աշխատատեղերը պահպանելու պարտավորություն: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ոլորտի զգայուն կողմերի, կրած վնասների և վերականգնման սպասվելիք փուլի մասին:

«Ստեղծված ծանր իրավիճակում շատ կարևոր է իշխանության մոտեցումը: Կա երկխոսություն պետության և մասնավորի միջև: Այդ երկխոսության շնորհիվ կարողացանք լրացնել ու շտկել այն բացթողումներն ու թերացումները, որոնք կային կառավարության առաջարկած աջակցության ծրագրերում: Օրինակ՝ փոփոխվեց հարկային բարվոք պատմություն ունենալու չափանիշը, ծրագրում նշված էր, որ հարկային պարտավորությունները չկատարած կամ խախտած տնտեսվարողները չեն կարող օգտվել ծրագրից: Այս կետը համատեղ աշխատանքի շնորհիվ մեղմվել է և այնպես է ձևակերպվել, որ, այդ տնտեսվարողներին ևս հատկացվի աջակցություն: Եթե փոխհամագործակցություն չլիներ, ոչ մի ընկերություն աջակցություն չէր ստանա, որովհետև ծրագրերում տեղ գտած կետերը սահմանափակ էին, չափորոշիչներն էլ ճիշտ չէին ընտրված: Այդ խնդիրների պատճառով հիմա նոր-նոր տնտեսվարողներն սկսել են դիմել աջակցություն ստանալու համար»,- ասաց Ապրեսյանը:

Ապրեսյանի կարծիքով` կառավարությունը պետք է տուրիզմին վերաբերող ամբողջական առանձին փաթեթ ստեղծի, որն ավելի արդյունավետ գործիք կդառնա ոլորտը փրկելու գործում: 

«Մի շարք նոր առաջարկներով քննարկումներ ենք ունեցել էկոնոմիկայի նախարարի, պատգամավորների հետ: Շատ կարևոր է, որ պետությունը սեղմ ժամկետներում ավելի արագ քայլեր ձեռնարկի, ինչի համար մենք բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել: Առաջին օգնությունը պետք է ցուցաբերեն բանկերը՝ իրապես սառեցնելով վարկերի մարումներն ու վճարումները: Ասածս իրական վարկային արձակուրդի մասին է, ոչ թե այն անիմաստ արձակուրդի, որի մասին հայտարարեցին բանկերը: Չպիտի հայտարարեն վարկային արձակուրդ, ու երկու ամիս անց պարտադրեն փակել այդ ամիսների գումարը»,- նշեց նա: 

Կառավարությանն արված հաջորդ առաջարկը վերաբերում է աշխատատեղերի պահպանմանն ուղղված գործիքին:  Առաջարկով մասնավորը կպահպանի եղած աշխատատեղերը, իսկ պետությունը կսուբսիդավորի ամեն երրորդ աշխատակցի աշխատավարձը:

«Սա իրական աջակցություն կլինի տուրիզմի ոլորտին, և, իհարկե, սրանով կրճատումից կփրկենք հարյուրավոր աշխատատեղեր: Պետությունն ինքնին կողմ է համակարգային լուծումների տարբերակին, իսկ այս առաջարկի միջոցով իսկապես հնարավորություն է տրվում տուրիզմի բյուջե փող ներարկել»,- ասաց Ապրեսյանը՝ նշելով, որ վերջին տարիներն տուրիզմը Հայաստանում զարգացում է ապրել, դրանով պայմանավորված էլ ոլորտային ընկերություններն ու բանկերը արդարացված համագործակցության են գնացել և մեծ ներդրումներ կատարել ոլորտում: 

«Իրավիճակն անկանխատեսելի է, բայց ամեն կերպ պիտի պահենք ունեցածը: Մենք մեծ հույս ունենք, որ ոլորտի վերկանգնողական փուլը կսկսվի այս տարի՝ աշնան սկիզբ: Դա, ըստ էության, վատ սեզոն չէ, բայց հաշվի ենք առնում, որ դրանից անմիջապես հետո սկսում է պասիվացման սեզոնը: Պասիվացման սեզոնը փոքր-ինչ կոտրում է Ամանորը, որովհետև վերջին տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի աճ է նկատվել հենց այդ ժամանակահատվածում: Ձմեռային զբոսաշրջության հետաքրքիր առաջարկներ ու զարգացումներ ունի Հայաստանը, բավական գրավիչ է դարձել զբոսաշրջիկների համար: Այս փաստը հաշվի առնելով՝ ենթադրում եմ, որ Ամանորը վերականգնողական փուլում ոչ մեծ, բայց դրական ազդեցություն կունենա մեր երկրի համար»,- ասաց նա:

Ամանորից հետո կրկին պասիվության կանխատեսումներ ունի Ապրեսյանը, սակայն լավատեսությունը հաղթում է նրան, և նա պնդում է, որ մարտի կեսերին, իրանական Նովրուզով պայմանավորված՝ նոր թափ կառնի տնտեսության այս ճյուղն ու իսկական ակտիվությունը կսկսի ապրիլի կեսերից:

 Աիդա Կիրակոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստեղծված պատերազմական իրավիճակը հուշում է, որ, պետք է պատրաստվենք երկարաժամկետ գործողությունների. Արայիկ Հարությունյան Ռուսաստանում շարունակում են օգնություն հավաքել Արցախի բնակիչների համար (տեսանյութ) Այս փուլում ԼՂ հարցը դիվանագիտական լուծում չունի Ադրբեջանի գործելաոճի հետևանքով. Մանե Գևորգյան Տեսահոլովակի պրեմիերա. Մավր Մկրտչյան` «Հաղթած կգամ, մամ» (տեսանյութ)Որպես քաղաքական միավոր` զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք. Էդմոն ՄարուքյանՄայք Պոմպեոն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանըԿյանքեր փրկելու գործին Հայաստանում եւ Արցախում միացել են սփյուռքահայ ու արտասահմանցի բժիշկներ (տեսանյութ)Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը գնահատել է Ալիևի ու Փաշինյանի հանդիպման հավանականությունըՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է 6 քայլերը, որոնք տանում են դեպի հաղթանակ Արայիկ Հարությունյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել «Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի». Արթուր Ութմազյան (տեսանյութ) Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից. Արմեն Սարգսյան (տեսանյութ) Ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք (տեսանյութ) Թշնամական ուժերն արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ ՀՀ գլխավոր դատախազը միջազգային գործընկերներին ներկայացրել է ահաբեկիչների ներգրավման տվյալներըԶոհվել է ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ ՄնացականյանըՌուսաստանի ՆԳՆ-ն հայտնել է ահաբեկչական բնույթի հանցագործությունների աճի մասին ՃՏՊ` Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կա զոհԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց Շուշիի եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ ԵԽ նախագահը Արմեն Սարգսյանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակըԱրմավիրի քաղաքապետը կամավորական ջոկատ է ձևավորում Հրազդանում երեխաները խնձոր են վաճառել՝ հասույթը փոխանցելով Հիմնադրամին (լուսանկարներ) Երդվում եմ՝ աշխարհի ոչ մի բանակցություն քեզնից չի խլի արյունովդ սնած Արցախիս հողը. Կարին Տոնոյան Պետությանը հանձնվող ռազմական նշանակության և որոշ այլ ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ-ից ազատվեց հարկերից Կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա «Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»Հայկական ավիափոխադրողները պատերազմի առաջին օրվանից կատարում են հումանիտար առաքելություն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների հետ ՇՄ նախարարությունը զգուշացրել է Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի մասին Աղոթում ենք հրադադարի և տարածաշրջանում խաղաղության համար. Երուսաղեմի Հունաց Պատրիարք Լավրովի հետ հանդիպմանը Մնացականյանը խոսել է Ադրբեջանի ապակայունացնող քայլերի մասին Դրեզդենում իսլամիստը դանակով հարձակվել է անցորդների վրա․ կա մեկ զոհ․ Der Spiegel Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը՝ ազատազրկումը նախընտրելով հարկադրված պատերազմում անփառունակ մահից․ Tolishmedia Տիկի՛ն Տոնոյան, թշնամուն չենք զիջի մեր Արցախը․ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Մենուա Հովհաննիսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը«Պետությունն իր վրա պետք է վերցնի զինվորների վարկային բեռը»Արցախի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 62 զինծառայողի անունՓաշինյանը կամավորական ջոկատներ ստեղծելու կոչ է անում Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է բանկ և պատանդներ վերցրելԶոհված զինծառայողը մնացել է կես ճանապարհին` հացն այդպես էլ դիրքեր չհասցնելով. ինչ է պատմում հերոսի ընկերը 2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ. Ալիևը չեղարկել է Bild-ի հարցազրույցը Ստեղծված վիճակի եւ մեր անելիքների մասին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լուսանկարներ՝ Լավրով-Մնացականյան հանդիպումիցՀայաստանի հայացքը ուղղված է Ռուսաստանին`այլընտրանք չկա. Մարուքյան (տեսանյութ) Իրանը կարող է դեր խաղալ ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյանը՝ IRNA-ինԼավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ Դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է. ԿԳՄՍ նախարար Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահներըԱլիևների կողմից իր ժողովրդին խոստացած 3-4-օրյա բլիցկրիգը «փլուզվեց» հայկական բանակի հերոսական ջանքերով. Արման Վարդանյան
Ամենադիտված