Քաբուլում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով 24 մարդ է մահացել․ Agence France-Presse
ԱշխարհՔաբուլի հիվանդանոցում հարձակման հետևանքով մահացել է 24 մարդ, վիրավորվել՝ 16 մարդ, հայտնում է 1TV- ն ՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալները: Մահապարտ ահաբեկիչը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի հիվանդանոցի մուտքի մոտ պայթուցիկ սարք է տեղադրել, այնուհետև հիվանդանոց են ներծուժել զինյալները։ Բուժանձնակազմի միայն մի մասին է հաջողվել լքել շենքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժշկական հաստատությունն աջակցում է «Բժիշկներ առանց սահմանի» (MSF) միջազգային մարդասիրական կազմակերպությանը: Հարձակումն իրագործած բոլոր զինյալները վնասազերծվել են անվտանգության ուժերի կողմից: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրամայել է երկրի անվտանգության բոլոր ուժերին անցնել «հարձակողական» պայքարի թալիբների արմատական շարժման դեմ։ Նշվում է, որ «ակտիվ-պաշտպանողական» պայքարի մասին որոշումը կայացվել է վերջին հարձակումների կապակցությամբ: