Իսլանդիայի իշխանությունները հայտարարել են երկրի՝ զբոսաշրջիկների համար բացվելու ամսաթիվը․ Forbes
Իսլանդիայի իշխանությունները պլանավորում են երկիրը զբոսաշրջիկների համար բացել մինչև հունիսի 15-ին:
Իսլանդիայում այժմ ընդամենը 15 կորոնավիրուսով հիվանդացության դեպք կա: Այնուամենայնիվ, անցած շաբաթվա ընթացքում վարակի ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել՝ չնայած փորձարկված թեստերի թվի աճին: Իսլանդիայի վարչապետ Քեթրին Յակոբսդոուտերը հայտարարել է, որ երկիրը կբացվի օտարերկրյա զբոսաշրջիկների համար հունիսի 15-ից ոչ ուշ: Երկիր մուտ գործողների երկշաբաթյա կարանտինը չեղյալ կհայտարարվի, բայց հյուրերից կպահանջվի կորոնավիրուսի թեստ հանձնել: Դրա արդյունքները հայտնի կդառնան հենց այդ օրը: Վարչապետի խոսքով՝ զբոսաշրջիկների համար հիմնական խնդիրը կլինի ճանապարհը։ Շատ ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները և նախատեսում են դրանք վերսկսել հուլիսից ոչ շուտ: Առայժմ Իսլանդիա կարելի է մեկնել Բոստոնից, Լոնդոնից և Ստոկհոլմից: