2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ 

Իշխանության վախը. նրանք կպարտվեին այս հանրաքվեում

Իրավունք

Վարչապետ Փաշինյանն այսօր՝ առցանց ասուլիսին, ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձավ  նաև ՍԴ հարցին: Նա, մասնավորապես, նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված` մոտ մեկ տարի անհնար կլինի հանրաքվե իրականացնելը, հետևաբար, իրենք դիմել են Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ հարցը, մասնակի կամ ամբողջական՝ խորհրդարանի միջոցով լուծման տարբերակներ մատնանշելու խնդրանքով: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com թղթակիցը զրուցեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

«Մենք դեռ նախորդ տարվա հունիսից ենք ասում, որ իշխանությունները փորձում են ամեն կերպ վերահսկողություն սահմանել ՍԴ վրա և դա չի փոխվել: Շատ կարևոր եմ համարում, որ հավանական լուծումը  համապատասխանի ՀՀ սահմանադրությանը և իրավունքի գերակայության պահանջներին: Մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչպիսի փաստաթուղթ է հրապարակելու Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը կարող է օժանդակություն տրամադրել, խորհրդատվական կարծիք ներկայացնել՝ տարբեր իրավիճակների վերաբերյալ: 

«Չեմ կարող ասել, թե մեր երկրից ինչ փաստաթուղթ է գնացել հանձնաժողով: Գուցե դա նախագիծ է կամ հարցեր են: Պետք է սպասել հանձնաժողովի մասնագիտական գնահատականին»,-ընդգծեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ է իշխող խմբակցությունը դիմել Վենետիկի հանձնաժողով, մի՞թե դա չափազանց «համարձակ» քայլ չէ այն դեպքում, երբ նույն այդ հանձնաժողովը մի քանի անգամ բացասական կարծիքներ է հայտնել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Մելիքյանը պատասխանեց. «Այո, Վենետիկի հանձնաժողովի կողմից եղել են գնահատականներ, որոնք սթափեցնող նշանակություն ունեցան գործող իշխանությունների վրա: Ես չեմ կարող գնահատական տալ իշխող քաղաքական ուժի գործողությունների տրամաբանվածությանը»:

Անդրադարձանք նաև այն հարցին, թե հանրաքվեն չեղարկելը իրոք պայմանավորված էր կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով, թե Փաշինյանի նկատմամբ վստահությունն է նվազել և գուցե պարտվեին. «Կարելի է գուցե պարտվեին արտահայտությունը օգտագործել՝ մինչև կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը: Մենք ունեինք վստահություն, որ իշխանությունը չունի 650 հազար ընտրող, ովքեր կողմ են իրենց նախագծին: Մենք այդ վստահությունն ունեինք դեռևս փետրվարին-մարտին: Իշխանությունները, հատկապես, վերջնական փուլում, ստիպված եղան, ըստ էության, նենգափոխել հանրաքվեին ներկայացված հարցը, և  հանրաքվեին ներկայացված հարցը փոխելով՝ մարդկանց առաջադրել  այլ հարցեր, օրինակ՝ Այո ասել, ոչ թե սահմանադրական փոփոխություներին, այլ՝ հեղափոխությունը»:

Ըստ Մելիքյանի՝ այս ամենի պատճառն այն էր, որ իշխանությունները ևս հասկանում էին, որ այդ հանրաքվեն մարդկանց հետաքրքիր լինել չի կարող, անգամ մինչև կորոնավիրուսը, մարդկանց խնդիրների թվում ՍԴ հարցը հաստատ առաջին տասնյակում չէր:

«Իսկ հիմա, միանշանակ և աներկբա իշխանությունները գլխահատակ կպարտվեին ցանկացած հանրաքվեում: Ընդ որում, պետք է նշել, որ նրանք իրավական ճանապարհ պետք է գտնեն հանրաքվեն չեղարկելու համար, որովհետև  հանրաքվեն, ըստ օրենքի, պետք է վերանշանակվի ՀՀ նախագահի կողմից, երբ ավարտվի արտակարգ դրությունը և պատճառներից մեկը, որ արտակարգ դրությունը երկարաձգվեց, վստահ ենք, որ արվեց հանրաքվեի հարցը լուծելու համար է»,-նշեց նա:

Մելիքյանի խոսքով, ժամանակային տեսակետից համընկնումը ևս պատահական չէ, երբ երկարացնում են արտակարգ դրությունը և անմիջապես դիմում Վենետիկի հանձնաժողով. «Բացառված չէ, որ նրանք դիմել են հանձնաժողով՝ իրավական խորհրդատվություն խնդրելով՝ թե ինչպես է հնարավոր ձերբազատվել իրենց իսկ ստեղծած այս հակասահմանադրական հանրաքվեից»:

Լուսինե Մարդոյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով
Ամենադիտված