Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց․ ուղիղ Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղ Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ) Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին 

Լանսարոտի կոնվենցիայով մեզ կարող են ստիպել սեռական դաստիարակություն առարկա ուսուցանել դպրոցում. Ալեքսանդր Կոչուբաև

Հասարակություն

Նախորդ շաբաթ ԱԺ-ն վավերացրեց Լանսարոտի կոնվենցիան, որին անմիջապես հաջորդեցին հանրային տարբեր կարծիքներ՝ կոնվենցիայի վերաբերյալ: Մի մասը պնդում է, որ կոնվենցիան պաշտպանում է երեխաներին Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից, մյուսների խոսքով՝ դա հող է նախապատրաստում դպրոցներում սեռական դաստիարակություն սկսելու համար: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ պարզելու, թե որն է ճշմարտությունը և կոնվենցիայի վավերացմամբ՝ Հայաստանը ինչ իրավական պարտավորություններ է ստանձնում:

«Ճշմարտությունն այդ երկու բևեռների մեջտեղում է, քանի որ կոնվենցիան մանկապղծության դեմ պայքարի մասին է և  սեռական կրթությանը վերաբերող դրույթներ է պարունակում: Կոնվենցիան Եվրոպայի խորհրդի շրջանակում ընդունված «Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանության մասին» է, որը հիմնականում վերաբերում է քրեաիրավական դաշտին, միջազգային համագործակցությանը, նաև մանկապղծության կանխարգելում»,-ասաց նա:

Կոչուբաևի խոսքով՝ միակ կետը, որը կոնվենցիայում խնդրահարուց է՝ կապված է 6-րդ հոդվածի հետ. «Հայաստանի Հանրապետությունը ունի հանձնառություն՝ ձեռնարկելու օրենսդրական և այլ միջոցառումներ, որպեսզի երեխաներին իրազեկեն  սեռական շահագործման և սեռական բռնությունների վտանգների մասին: Ընդ որում, այդ նորմը ունի մի քանի կարգավորում, օրինակ՝ դա կարող է արվել ընտանիքների միջոցով կամ օրեսդրական միջոցներով: Ամբողջ խնդիրը հենց օրեսդրական միջոցների կիրառումն է, երբ երեխաներին պետք է իրազեկենք բռնության և սեռական շահագործման մասին, սակայն մինչ դա՝ երեխային  պետք է բացատրենք, թե առհասարակ ինչ է սեռական ակտը: Ընդ որում, իրազեկման թիրախները տարրական և միջնակարգ դպրոցների երեխաներն են»:

Փաստաբանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի ռազմավարություն, մոդել և ստանդարտ ՀՀ-ը կկիրառի այդ իրազեկման աշխատանքներն իրականացնելու համար. «Այստեղ մենք խնդիր ունենք, քանի որ միջազգային առումով արդեն իսկ առկա է ընդունված չափանիշ, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված «Սեռական կրթությունը Եվրոպայում» վերնագրով փաստաթուղթը: Այնտեղ մանրամասն նկարագրված են սեռական ոլորտին առնչվող բոլոր հասկացությունները, այդ թվում՝ գենդերային հարցեր, սեռական ակտ, սեռական բռնություն և այլ: Եվ ըստ տարիքային ցենզերի՝ սահմանված է, թե որ տարիքում, երեխային ինչ պետք է սովորեցնել: Ցավոք, այստեղ կան այլասերվածության հասնող միտումներ: 6-9 տարեկան երեխան պետք է ստանա գիտելիքներ ինքնաբավարարման, գենդերային ինքնության, սեռական ակտի մասին»:

Նա նաև նշեց, որ այս ընթացքում առիթներ է ունեցել զրուցելու բժիշկ-սեքսոլոգների հետ, ովքեր պնդում են, որ երեխաները մինչև 9 տարեկան սեքսուալության հատկանիշով օժտված չեն, այսինքն՝ գիտելիքներ նրանց պետք չեն:

«Կոնվենցիայի հետ կապված միակ մտավախությունն այն է, որ ստեղծվելու է միջանցք, որպեսզի այս միջազգային ստանդարտ համարվող դրույթները ներմուծվեն մեր կրթական համակարգ: Չեմ ցանկանում ժամանակից առաջ անցնել և մեղադրել իշխանությանը, որ ստանդարտները կկիրառվեն, սակայն այս կոնվենցիայով ստեղծվում է իրավական հնարավորություն: Մենք ապահովագրված չենք, որ կոնվենցիան ի վերջո մեզ չի պարտադրի ընդունել ստանդարտները: Վավերացումից հետո եվրոպական հաստատությունների կողմից մոնիթորիգներ կանցկացվեն, և, եթե ՀՀ-ն մասամբ կատարի իր պարտավորվածությունները, ապա միջազգային կառույցները՝ իրավական գործիքակազմի կիրառմամբ, կարող են  ստիպել, որպեսզի ֆորմալ կրթական մակարդակում ունենաք սեռական դաստիարակություն առարկան դպրոցում»,-ընդգծեց նա:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց․ ուղիղԱդրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու
Ամենադիտված