ԱՀ ԱԺ նախագահը և ՄԻՊ-ը քննարկել են միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանությունը
ԱրցախԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանությանը, Արցախի օրենսդրական դաշտում փոփոխություններին և Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել են ԱԺ արտաքին կապերի ընդլայնումը և օրենսդիր-մարդու իրավունքների պաշտպան փոխգործակցությունը: