Բուսաբանական այգում գազատար խողովակից 32-ամյա տղամարդու կախված դի է հայտնաբերվել
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Բուսաբանական այգու անվտանգության աշխատակցի կողմից, ով հայտնել է, որ այգում կախված դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված այգում՝ գազատար խողովակից կախված վիճակում հայտնաբերել են Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արամ Ա.-ի դին: Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: