«Բելառուսում անօրինականություն չպե՛տք է լինի և չի՛ լինի»․ Լուկաշենկո․ Sputnik Belarus
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով պետության ղեկավարի ընտրությանն ուղղված քարոզարշավի ընթացքը, ասել է, որ «ժողովրդավարությունը ժողովրդավարություն է», բայց երկրում չպետք է լինի ապօրինություն, և պահանջել, որ պաշտոնյաները ապահովեն օրենքն ու կարգը:
Ինչպես հայտնում է Sputnik Belarus գործակալությունը, երեքշաբթի օրը Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել ազգային անվտանգության համակարգի պետական մարմինների գործունեության վերաբերյալ: Հ
«Ժողովրդավարությունը ժողովրդավարություն է, բայց անօրինականություն չպետք է լինի: Եվ չի լինի: Դուք տեսաք՝ ինչպես են սուպեր ժողովրդավարական պետություններում՝ ԱՄՆ֊ում և Արևմտյան Եվրոպայում, վերաբերվում ցուցարարներին: Ազգային անվտանգության համակարգի, պետական մարմինների հիմնական խնդիրն է երկրում կայունություն պահպանելը, օրենքն ու կարգը ապահովելը, ինչը սահմանադրությունն ու օրենքը պահանջում են ձեզնից», - ասել է Լուկաշենկոն: Բելառուսում պետական բարձրագույն պաշտոնի ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին: Առաջադրվել է 14 փեկնածու։ Լուկաշենկոն առաջադրվել է նախագահական վեցերորդ ժամկետով: