Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 27 հազար նոր դեպք
ԱՄՆՋոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է COVID-19 վարակի ավելի քան 27 հազար նոր դեպք, մահացել է ավելի քան 900 մարդ: Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է վարակման 27 234 դեպք, նախորդ օրը այդ ցուցանիշը 11 802 էր: Անցած 24 ժամվա ընթացքում 935 մարդ ԱՄՆ-ում դարձել է կորոնավիրուսի զոհ։ Համալսարանի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2 միլիոն դեպք և ավելի քան 112 հազար մահ: Նշվում է, որ ավելի քան 533 հազար մարդ վերականգնվել է:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն, կազմում է 7 394 801 մարդ: Աշխարհում կորոնավիրուսից վերականգնվել է ավելի քան 3,4 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 417 հազար մարդ: