Հին Երևան. Դքի Նորիկը (Նորիկ Թադևոսյան)` ամենահեղինակավորներից մեկը՝ Սվո Ռաֆի մտերիմը (տեսանյութ)
ՀասարակությունՍերգեյ Գալոյանը, իր «Երևանի գաղտնիքները» գրքում գրում է, որ 1950-60-ական թվականներին Երևանում շատ հայտնի էր Բարսեղը` Մգլոն: Հեղինակությունների շարքում ևս մի քանի անուն կարելի է թվարկել, սակայն, անշուշտ, Նորիկ Թադևոսյանը` Դքի Նորիկն իր տեղն ունի, իր անփոխարինելի տեղը:
Քչերը գիտեն, որ Մհեր Մկրտչյանը ակնածանքով է խոսել Նորայր Թադևոսյանի մասին: Դեպքեր են եղել, երբ Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացումները նվիրվել են Դքի Նորոյին: Նրա դուռը բաց է եղել ճանաչված բժիշկների, գրողների, նկարիչների, մտավորականների առաջ: Կյանքի 64 տարիների ընթացքում որևէ մեկին վնաս չի տվել և եթե օգնել է՝ անշահախնդիր: