Հատուկ նրանց համար, ովքեր «ապօրինի» բառի հետ կապված խնդիրներ են տեսել. Գոռ Աբրահամյան
ԲլոգոսֆերաԳլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հատուկ նրանց համար, ովքեր նախորդ գրառմանս մեջ դատական ակտի առնչությամբ կիրառված «ապօրինի» բառի հետ կապված խնդիրներ են տեսել, հիշեցնում եմ ՀՀ դատախազության մասին օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը։
«Հոդված 27.
Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը
1. Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է»: