«Իսկ ո՞րն է մեր ակնածանքի, ներշնչանքի աղբյուր պետականության մեր սիմվոլիկան». Գոռ Աբրահամյան
ԲլոգոսֆերաԳլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառումը. «96-ամյա թագուհու մահը սգում է ամբողջ բրիտանական ժողովուրդը: Պետական համակարգը գործադրել է այս պահի համար նախատեսված արարողակարգային մի ամբողջ համալիր մեքենա, որը դեռ կշարունակվի ու կհանգուցալուծվի նոր միապետի պաշտոնակալության ծիսակատարությամբ: Շատերին այս ամենը թվում է ավելորդ ցուցադրականություն, պատմական ավելորդաբանություն կամ չափազանցված թատերականություն:
Մինչդեռ բրիտանացիների համար այս ամենը պետականության սիմվոլիկայի հանդեպ խորքային, ընդհուպ ենթագիտակացական մակարդակի նստված տված հարգանքի դրսևորում է, որը նրանց ինքնության անքակտելի մասն է դարձել դարեր ի վեր:
Այդտեղ է թաքնված Մեծ Բրիտանիայի իրական ուժն ու շարունակականության գաղտնիքը:
Իսկ ո՞րն է մեր ակնածանքի, ներշնչանքի աղբյուր պետականության մեր սիմվոլիկան: Այն սիմվոլը, որ դեռ չենք հասցրել աղավաղել, իմաստազրկել ու նսեմացնել...
Պետք է մի պահ մտածել զառամյալ թագուհու մահվան հետ կապված բրիտանական ամբողջ ծիսականությունը հեգնանքի առարկա դարձնելուց առաջ...»: