Խափանման միջոցը կապված է պարոն Ծառուկյանի տարիքի հետ. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականԴատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործին եւ դատարանի կողմից կալանավորման միջնորդությունը չբավարարելու որոշմանը:
«Իսկ խափանման միջոցը, որն իմ ենթադրությամբ կապված է պարոն Ծառուկյանի տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ: Միգուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են ինչ-որ ձեւով պատճառներ՝ ընտրել այնպիսի խափանման միջոց, որը կապված չէ անձին ազատությունից զրկելու հետ: Կարեւոր է սա արձանագրել, որովհետեւ մեր քաղաքացիների մոտ տպավորություն է, որ այն քրգործը, որի հետ կապված ԱԺ-ում կայացվեց որոշում, դատարանը բաց թողեց պարոն Ծառուկյանին»,-ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե արդյոք իրենք կասկածներ ունեն դատական համակարգի անաչառության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ազատ արձակվեց, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Դատական համակարգում գյություն ունեցող խնդիրները հայտնի են բոլորին, մենք դրա մասին բազմիցս խոսել ենք: Կարիք չկա ամեն դատական նիստից հետո գնահատական տալարդեն բոլորին հայտնի փաստի հետ կապված»: