Ապօրինի ծառահատումները՝ «Դիլիջան» ազգային պարկում
ԲլոգոսֆերաԲնապահպանի տուն ՀԿ-ն ֆեյսբուքյան Էջում գրված է
««Դիլիջան» ազգային պարկում սկսել են նորից ահագնանալ ապօրինի ծառահատումները։ Ներքևում տեղադրված բոլոր նկարներն արվել են Հաղարծին վանքի ճանապարհի ձորակում։
Դրանից առաջ գտել ենք ևս երեք կտրած ու մի քանի կոտրած-գողացած ծառեր ազգային պարկի Դիլիջան տեղամասում։
Ինֆորմացիան փոխանցվել է ոստիկանությանը և մնացած համապատասխան մարմիններին։
«Դիլիջան» ազգային պարկի անտառապահներին հորդորում ենք ավելի պատասխանատվորեն մոտենալ բնության պահպանության սուրբ գործին։ Չէ՞ որ յուրաքանչյուր կտրած ու գողացած ծառ հենց մեր երեխաներից և սերունդներից գողացած առողջությունն ու մաքուր օդն է։ Ժամանակն է վերջ տալ անտառագողությանն ու ծառագողերի հետ համագործակցությանը։ Հակառակ դեպքում կպատժվեն բոլոր մեղավորները»։