132/5=26.4, այսինքն անհրաժեշտ 1/5-ը 27 պատգամավոր է, ոչ թե 26. Թորոսյանը՝ ԲՀԿ-ին
ԲլոգոսֆերաԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ԲՀԿ մեր գործընկերներին, իրենց քաղաքական անցյալն ու ապագան վերաիմաստավորելուց զատ, վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը։
132/5=26.4, այսինքն անհրաժեշտ 1/5-ը 27 պատգամավոր է, ոչ թե 26»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 25-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան են ուղարկել Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը: