«Հայաստանի «հեղափոխությունից» ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը»
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մինչև համաճարակը Գախարիայի վարկը բարձր չէր, հիշենք թե ինչպես էր նա ցրում ընդդիմադիրների հավաքները։ Սակայն համաճարակի դեմ պայքարում, վրացիները տեսան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների տարբերությունը, ինչը բարձրացրել է իրենց կառավարության վարկը։
Երկրորդ, ոչ պակաս կարևոր գործոնը, Հայաստանի կառավարության հակասահմանադրական գործողություններն են՝ առկա կառավարման ճգնաժամը և լացելու ցուցանիշները։ Դա ևս լավ օրինակ է վրացիների համար, իրենց «հեղափոխականների» պոտենցիալ դեմքը ցույց տալու համար։
Վրաստանի կառավարությունն իր ժողովրդին կարող է հարցնել. «դուք է՞լ եք ուզում Վրաստանում մի նոր վրացական նիկոլ»։
Աշնանը Վրաստանում ընտրություններ են ու գործող կառավարությանը, հաղթելու համար, ընդամենը պետք է Հայաստանի մասին նորություններով լցնել իրենց լրահոսը ու սպասել վրացիների պատասխանին»։