Մոսկվան ու Վաշինգտոնը հստակ խոսում են Հարավային Կովկասից միմյանց դուրս մղելու իրենց մտադրության մասին․ քաղաքագետ
Բլոգոսֆերա

Մոսկվան ու Վաշինգտոնը հստակ խոսում են Հարավային Կովկասից միմյանց դուրս մղելու իրենց մտադրության մասին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը․
«Նրանք մի կողմ են դրել դիվանագիտական նրբանկատությունը և փաստացի «աշխարհաքաղաքական պատերազմ» հայտարարել միմյանց մեր տարածաշրջանում։ Թե որքանով կողմերը հաստատուն կգտնվեն իրենց այս ընթացքում, ցույց կտա ժամանակը։
Բայց Հայաստանն արդեն հիմա է կանգնել լուրջ ընտրության առջև։ Նույնը, ի դեպ, վերաբերվում է նաև Ադրբեջանին»։