Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթ Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ) Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ) Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ) 

Երգիչ Մհերն ապրելու միջոց չունենալու պատճառով գրավ է դրել ոսկիները. բացարձակ դեմ եմ Արսեն Թորոսյանի աշխատանքին

Հասարակություն

Երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, Առողջապահության նախարարության վերաբերմունքը մարդկանց հանդեպ, կարծես թե, հաճելի էր: Գաղափար չունեի, թե հետո ինչպես կզարգանան իրադարձությունները, եւ ինչ արդյունքներ կունենանք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց երգիչ Մգեր Արմենիան:

Մհերը անընդմեջ հետևել է նախարարության աշխատանքներին, իսկ հիմա կարծում է, որ երկիրը գտնվում է աղետալի իրավիճակում. «Բացարձակ դեմ եմ Արսեն Թորոսյանի աշխատանքին, տեսնում եմ, որ ամեն օր մահվան աճ է գրանցվում, լսում եմ տարբեր իրական դեպքեր, եւ հիմա տեսնում եմ, թե  ինչպես են իրենք վերաբերվում մարդկանց: Կարծում եմ, որ ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի Առողջապահության նախարարը»:

Երգիչը եւս հետևում է պարետի սահմանած կանոններին, սակայն վստահ է, որ խնդիրը Առողջապահության  նախարարի եւ նրա  հայտարարությունների մեջ է. «Հպարտանում է, որ մենք, իբրեւ թե, քիչ մահեր ունենք. քիչը ո՞րն է, որ օրը 20 մահ ենք ունենո՞ւմ: Մարդուն ասում են՝ կորոնավիրուսով վարակված է, հետո ասում են վարակված չէ, դա ո՞նց հասկանանք»:

«Չես հասկանում՝ հավատա՞ս կառավարությանը, թե՞ ոչ: Սկզբից ասում էին՝ վիրուսը վտանգավոր չէ, ում շունն ա, հիմա էլ ասում են՝ վտանգավոր է: Իմ շրջապատում էլ մարդիկ կան, ովքեր վարակվել են, ու ես հավատում եմ, որ կա այդ վիրուսը: Հիմա ես չեմ հասկանում այդ թվերը ուռճացվա՞ծ են, թե՞ իրականում կան»,-ընդգծում է Մհեր Արմենիան:

Նա մտահոգված է, թե ինչպես են ծախսվում դրսից եկող գումարները և արդյոք վարչապետը չի՞ տեսնում ներկայիս իրավիճակը. «Երեւի իրեն դուր է գալիս, որ «դեգենեռատ» նախարարի պատճառով ամբողջ դժգոհությունը իր վրա է: Ասում են՝ տանը մնացե՛ք, բա իրենք ո՞նց են դուրս գալիս ու գարեջուր խմում»: 

Երգիչը ֆեյսբուք սոցիալական ցանցում հաճախ է գրառումներ կատարում՝ կապված կառավարության որոշումների եւ իր մտահոգությունների հետ: Երբ պարետը եւս մեկ ամսով երկարաձգեց կարանտինը, նա մտահոգված էր, թե ինչ միջոցներով է ապրելու, երբ իր ապրուստի միակ միջոցը երգելն է. «Ուզում են, կարող ենք մեկ տարի էլ տանը նստել, բայց թող մարդկանց  ապահովեն համապատասխան միջոցներով: Մարդիկ վարկեր ունեն, ինչպե՞ս ապրեն, ինչպե՞ս մարեն վարկերը, կոմունալները: Ես ինքս էլ տան  ոսկիները գրավ եմ դրել, որովհետեւ ապրելու միջոց չունեմ:

Երգիչ Մհերը կարծում է, որ մեր երկրում կարծիք հայտնելը հանցագործություն է եւ ոչ ոք իրվունք չունի դժգոհություն հայտնելու. եթե դժգոհում ես ներկա իշխանություններից, ֆեյքերը սկսում են պաշտպանել նրանց: Կամ, եթե բացասական գնահատական ես տալիս նախկին իշխանություններին, նրանց ֆեյքերն են սկսում պաշտպանել: 

Այնուամենայնիվ, երգիչը հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ նկատում է, պարզապես դրանք բացասական փոփոխությունների կողքին շատ չնչին են: 

«Կառավարությունը միայն իր մասին է մտածում. թոշակների բարձրացումը, կորոնավիրուսային միջոցառումները ոչինչ են պարգևավճարների դեմ»,-դժգոհում է Մգերը: 

Երգիչը չկարողացավ պատասխանել, թե նախկին իշխանությունները ինչպե՞ս կվարվեին հիմա, եւ ի՞նչ լուծումներ կգտնեին, որոնք չեն գտնում ներկա իշխանությունները:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասինՄարտի 1-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ներկայացվել, բայց 16 ցուցարարի վերաբերյալ արդարացման ակտ կա (տեսանյութ)Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթՊատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ)Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները, որոնցով երևում էին երեկ կատարված բռնություններըԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԱյո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ)«Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է», «Դուք էլ ինձ էիք թիրախավորում»Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԵթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ ԲեգլարյանԼարված կրքեր՝ ԱԺ-ում. «Չհամարձակվեք դու-ով խոսել, անբարոյական ստեր եք ասում», «Հանգստացեք հլը» (տեսանյութ)Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը․ ՊԵԿ«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարությունԿալանքը կիրառվում է որպես պատժի միջոց. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ)Այսօր մեր իշխանությունը վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվություն փոխանցողիՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ)Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան«Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Կարո՞ղ է բավարար քաջ խոսք չունեք, որ քաղբանտարկյալ չեք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ) Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱպօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազԼոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ)Դե Կիրանց տեղափոխեք Տավուշի մարզկենտրոնը, թող գյուղացիները տեսնեն՝ ինչքան անվտանգ է. պատգամավոր (տեսանյութ)Արդեն ՀՀ-ում դիմակավոր բանդաներն են հարցեր լուծում ու անում են իրավապահների թողտվությամբ. Վարդանյան (տեսանյութ)Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակՌուս զինվորականները մտել են Նիգերում գտնվող ամերիկյան ռազմաբազաՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունըՄայիսի 3-ի աստղագուշակՄարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա ՎարդապետյանԿիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄանասյանՀնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցներըՀրդեհ Զովունի գյուղում Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Թանկարժեք մետաղների գներՀայաստանում անցումային դիկտատուրա է. Խաչատրյանը` ՄԻՊ Մանասյանին (տեսանյութ) Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)Նավթի գներԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած
Ամենադիտված