Արծիվը շնաձուկ է որսացել և բարձրացրել օդ (տեսանյութ)
ՏեսանյութերՀարավային Կարոլինայի Միրթլ զբոսաշրջային քաղաքում արծիվը շնաձուկ է բռնել ճանկերով և օդ բարձրացրել:
Ուրբաթ՝ հունիսի 26-ին, Քելլի Բորբեյջը (Kelly Burbage) Facebook-ում տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է արծիվը թռչում լողափով ՝ իր ճիրաններում տանելով փոքրիկ շնաձկանը, որը փորձում է ազատ արձակվել, բայց` ապարդյուն:
Տեսանյութը զարմացրել է ցանցի օգտատերերին: Նրանցից շատերը կասկածել են, որ դա իսկապես շնաձուկ է: Ոմանք էլ ենթադրել են, որ դա կարող է լինել դելֆին կամ մեծ ձուկ: