Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում են Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Շոլց Քիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

«Սառույցին գրված» խոստումներ. ինչպես ձախողվեց աշխատանքը սփյուռքի հետ

Վերլուծական

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունները անչափ կարևորում էին սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը: Ինչպես հիշում ենք, Սփյուռքի նախարար էլ նշանակվեց Մխիթար Հայրապետյանը, վերջինս էլ, շատ երկար ժամանակ չանցած, «կայսերական» ծրագրեր ներկայացրեց՝ հայրենադարձությունից մինչև սփյուռքից Հայաստան ժամանած հայրենակիցների համար նախատեսված օժանդակության տարատեսակ ծրագրեր: Թե թավշյա հեղափոխությունից հետո քանի՞ հոգի է ճամպրուկները կապել ու վերադարձել Հայաստան, Սփյուռքի նախարարությունում թվային տվյալներ ասել Հայրապետյանի օրոք այդպես էլ չկարողացան։ Տեսնելով, որ սահմանին հայրենիք վերադառնալու համար հերթեր չեն գոյանում, Հայրապետյանը փոքր -ինչ խմբագրեց իր կայսերական ծրագրերը՝ հայտարարելով, որ այս փուլում սփյուռքահայերին երկու հարց է հուզում․ մեկը օրինականության հաստատումը, մյուսը՝ աշխատատեղերի ստեղծումը։ Իսկ քանի որ այն ժամանակ ո´չ առաջինը կար, ո´չ էլ երկրորդը, ըստ էության, մեզ առաջարկում էին սպասել: Հայրենադարձությանը չօգնեց նաև համապատասխան օրենքի նախագծի մշակումը: Հայրապետյանը պնդում էր, որ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ «սփյուռքը» տարվել էր արտաքին քաղաքականության բլոկ, ինքն էլ հետ է բերել: Թե ուր՝ իմացավ, թերևս, միայն Հայրապետյանը: 

Թերևս հասկանալով, որ Հայրապետյանի տված և ոչ մի խոստում իրատեսական չէ, չկա որևէ ռեալ շարժ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում՝ իշխանությունները որոշեցին ռեբրենդինգի ենթարկել Սփյուռքի նախարարությունը: Այժմ մենք ունենք Սփյուքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որը ղեկավարում է Զարեհ Սինանյանը: Սինանյանը խոստումներ շռայլելու հարցում ոչնչով չզիջեց իր նախորդին: Միևնույն ժամանակ էլ հայտարարեց, որ գնալով արտերկիր ու այցելելով սփյուռքի համայնքներ՝ հայրենադարձություն խթանելը իրենց համար առաջնային խնդիր չեն դնում: Այդ դեպքում անչափ հետաքրքիր է, թե ո՞րն է Սփյուռքի հանձնակատարի գլխավոր խնդիրը և ինչպե՞ս է պատրաստվում զարկ տալ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Սինանյանը, պաշտոնը ստանձնելիս, խոսում էր նորանոր ծրագրերի անհրաժեշտության մասին․ ինչպես տեսնում ենք՝ այդ ծրագրերը դեռ մշակվում են: Հանձնակատարի գրասենյակում այս ընթացքում օպերատիվ իրականացվել է միայն պարգևատրման «սուրբ» գործընթացը: Սինանյանը խոսում էր Սփյուռքի ներուժը համախմբելու և հայկական լոբբիի ուժեղացման անհրաժեշտության մասին, սակայն, գրեթե յուրաքանչյուր ամիս, տարբեր միջազգային կառույցներում, հարթակներում, մենք ականատես ենք լինում հակահայկական դրսևորումների, նախագծերի անցկացման, հայտարարությունների: Թերևս հենց այսպես է պատկերացնում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայկական լոբբիին օժանդակելը․ նախընտրում է չխառնվել, եղունգ ունեն՝ թող գլուխները քորեն: Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սինանյանը հայտարարել էր, որ ստեղծվելու է համահայկական խորհրդատվական մարմին, որով սփյուռքը ներկայացված կդառնա Հայաստանում: Այդ մարմնի ստեղծման աշխատանքների մասին նույնպես որևէ տեղեկություն մինչ օրս չկա: Ավելին, թեև Սինանյանը խոստանում էր անել հնարավոր ամեն բան, որպեսզի սփյուռքը նպատակային ֆինանսական օժանդակություն ցուցաբերի Հայաստանին, նախորդ տարի տեղի ունեցած Հայաստան Համահայկական մարաթոնի հավաքած հանգանակությունների թիվը խոսում է այն մասին, որ Սինանյանի այս մի խոստումն էլ գրվել է սառույցին: 

Ինչպես տեսնում ենք՝ թե´ Սփյուռքի նախկին նախարարը, թե´ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը չեն արել գեթ մեկ գործնական քայլ, չեն իրագործել գեթ մեկ ռեալ պրոյեկտ, որը իրապես կխթաներ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, և բավարարվել են միայն խոստումներ շռայլելով և այնուհետև, դրանք զանազան պատճառաբանություններով ջրելով ու ցրելով… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր Խաչատրյանին
Ամենադիտված