Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում սահմանափակումների ռեժիմը արդյունք է տվել
ԱշխարհԱրդեն երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսային վարակից վերականգնված ուկրաինացիների թիվը զգալիորեն գերազանցում է հիվանդացածների թվին։ Կառավարության կողմից կիրառվող կարանտինը արդյունք է տվել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառավարության և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք հասել ենք այն աստիճանի, որ ավելի շատ մարդիկ ապաքինվում են, քան վարակվում են: Դա ակնհայտ է նաև զեկույցներից: Սա նշանակում է, որ մեր համաձայնեցված գործողությունները ճիշտ էին, և ուկրաինացիները լսել են իշխանությունների առաջարկությունները: Մենք պետք է շարունակենք շարժվել ստեղծված իրավիճակի համաձայն», - Զելենսկու խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը: