I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service 

Տավուշից հետո, որպես երկրորդ կետ, հավանական է Նախիջևանի ուղղությունը. Ժիրայր Սեֆիլյան

Armenia

Հայ-ադրբեջանական սահմանին օրեր շարունակ  տեղի ունեցող ռազմական գործողությունների, սահմանին տիրող լարվածության հնարավոր հետևանքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ, Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ:

 - Պարոն Սեֆիլյան, ինչի՞ հետ եք կապում հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածությունը: Սպասելի էր արդյոք սահմանի՝ այս ուղղությամբ ակտիվացումը:

- Նախորդ օրերին մեկ անգամ առիթ ունեցել եմ պատասխանելու այս հարցին: Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի աշխարհաքաղաքական հիմքեր, որոնց վրա հարյուր տարի առաջ ձևավորված տարածաշրջանի ճարտարապետությունը, չնայած 1988-94-ին Արցախի ազատագրմամբ կատարված որոշակի փոփոխության, հիմնականում պահպանում է իր նախնական ձևակազմը:

Ուստի հակամարտությունը հայանպաստ ձևով կարող է հանգուցալուծվել, եթե տարածաշրջանի ճարտարապետությունը կերպափոխվի Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված ազգային ռազմավարության իրագործմամբ, որի շնորհիվ.

1)      դատապարտվեն 1920-21 թթ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով Հայաստանի Հանրապետության զավթումը, մասնատումն ու բռնակցումը, այդ թվում՝ նաև դրանք արձանագրած Մոսկվայի և Կարսի պայմանագրերը,

2)      հաղթահարվի Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը,

3)      ըստ այդմ, Հայաստանի 1-ին Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով մեր տարածաշրջանում վերանայվեն այդ պայմանագրերով և, որպես շարունակություն, Ստալինի ձեռքով գծած կեղծ ու ապօրինի սահմանները:

Տավուշի հատվածում հակամարտության մասնակի տաքացումը պայմանավորված է աշխարհում և տարածաշրջանում կատարվող արմատական փոփոխությունների ընթացքով, որի համատեքստում տեղի է ունենում Ռուսաստանի ու Թուրքիայի ներուժային ու կարգավիճակային անկում, իսկ դրան հակառակ՝ փոքր ուժերը, այդ թվում՝ Ադրբեջանը և Հայաստանը, ձեռք են բերում գործելու ավելի մեծ ազատություն:  

Դիտարկելով այս օրերին Տավուշի հատվածում տեղի ունեցող գործընթացը, կարող ենք ասել, որ առայժմ զարգացումները մեզ համար նպաստավոր են: Մենք հնարավորություն ունենք հյուսիս-արևելյան հատվածում առնվազն շտկելու ստալինյան անհեթեթ զիգզագային սահմանները և հասնելու Արծվաշենն ու Լեռնային Գարդմանքը ներառող նոր ռազմավարական բնագիծ, որը, ի դեպ, դուրս չէ Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից:  Միայն այդպես մենք կարող ենք ապահովել մեր խաղաղ բնակչության անվտանգությունը և ՀՀ նվազագույն սուբյեկտությունն ու կենսունակությունը:  Սև Քարը և հարակից ռազմավարական բարձունքներն ազատագրելը շատ կարևոր մեկնարկ է, բայց ընդամենը մեկնարկ է:  

Եվ այս ամենի համար մենք ունենք բոլոր հիմքերը: Ադրբեջանը մեծ սխալ է կատարում: Նա ծանր սպառազինության կիրառմամբ հարվածում է մեր բնակավայրերին՝ մեզ առիթ և իրավունք տալով համարժեք քայլեր կատարելու և մեր ուզած ձևով սահմանը վերագծելու: Առանց հապաղելու պետք է լիարժեք կերպով օգտվենք նրա սխալից:

- Ինչպե՞ս եք գնահատում մեր պատրաստվածությունը:

- Ադրբեջանական բանակի համեմատությամբ նկատելիորեն լավ է, սակայն մեր նպատակը պետք է լինի լավագույն բանակներին չզիջելը: 

- Հետաքրքիր է, որ Ադրբեջանը լարվածության առաջին օրվանից ազատ ռեժիմով հրապարակում է իր զոհերի անունները: Նախկինում հիմնականում այս տվյալները թաքցնում էին, ինչի հետ եք սա կապում:

- Հավանաբար այլևս չունի նախկինի նման իր կորուստները թաքցնելու ռեսուրս, ուստի գերադասում է հիմնականում ընդունել դրանց առկայությունը: Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանն ամեն կերպով փորձում է իր քաղաքացիներին խաբել ու համոզել, թե հայկական կողմը շատ ավելի մեծաքանակ կորուստներ ունի: Կարծես թե այս անգամ ձգտում է գոյություն չունեցող այդ համեմատությամբ լուծել ներքին դժգոհության խնդիրը: Անշուշտ, ծիծաղելի է պաշտոնական Բաքվի այս մարտավարությունը, բայց ստի վրա հիմնված Ադրբեջան-համակարգն ուրիշ բանի ընդունակ չէ:  

- Այս պահին Բաքվում ցույցեր են ընթանում, քաղաքացիների լոզունգները ուղղված են կառավարությանը՝ ստիպելով գնալ ծայրահեղ քայլերի: Ձեր գնահատմամբ, սա կարող է կազմակերպված մեսիջ լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իր հետագա քայլերը արդարացնելու և լայնածավալ գործողություններ սկսելու համար:

-Սկզբում այդպիսի վարկածի տպավորություն կար: Սակայն, դրա կյանքի իրավունքը չժխտելով հանդերձ, չենք կարող անտեսել ցուցարարներին ուղղված Ալիևի հայտնի խոսքը, թե դուք պատերազմ եք պահանջում, բայց ընդամենը հարյուր հիսուն մարդ է կամավորագրվել պատերազմին մասնակցելու համար: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում ներքին փտածությունը համատարած է և այնտեղ առկա հակադիր գործոնների մրցակցությունից կարող են մեծ անակնկալներ ծնվել: Հատկապես, որ դրանց վրա ազդող արտաքին ուժերը նման իրավիճակներում կարող են շատ ավելի արդյունավետ կերպով միջամտել: 

- Որքա՞ն հավանական եք համարում, որ իրավիճակը Արցախում ևս կարող է սրվել:

- Հակամարտության տաքացմամբ պայմանավորված՝ հավանականությունը մեծանում է: Սակայն, որպես երկրորդ կետ, ավելի հավանական է Նախիջևանի ուղղությունը:

- Օրեր առաջ եղավ Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչը՝ ուղղված Ադրբեջանի առաջին տիկնոջը և ադրբեջանցի կանանց: Ի պատասխան դրա եղավ Մեհրիբան Ալիևայի խիստ ագրեսիվ և հարձակողական գրառումը: Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի որդու ՝ Աշոտ Փաշինյանի գրառումը, որում նա այս միտքը արտահայտեց՝ խաղաղության համար զոհվելը հերոսություն է: Ի՞նչ եք կարծում, մեր կեցվածքը մի տեսակ շատ խաղաղասիրական չի՞ դարձել պետական մակարդակով: Հիմա մեր զինվորները խաղաղությա՞ն համար են զոհվում, թե հայրենիքի:

-Նախորդ հարցերի պատասխաններում արդեն ներկայացրեցի իրավիճակը և հակամարտությունը հայկական կողմի օգտին հանգուցալուծելու մեր մոտեցումները, ուստի ավելորդ եմ համարում անդրադառնալ նման քննարկումներին:

- Այս օրերին, ըստ Ձեզ, պատրաստակա՞մ են իշխանությունները մի կողմ դնել ներքաղաքական խնդիրները և համախմբվել ընդդիմադիր ճամբարի հետ: 

- Հայաստանում ներքաղաքական խնդիրները չեն սահմանափակվում միջկուսակցական մրցակցությամբ: Դրանց որոշիչ մասը հետևանք են գաղութացման և պետության չկայացածության: Ըստ այդմ՝ ընդդիմադիր չեն կարող համարվել տասնամյակներ շարունակ իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և արդեն իրենց հանցագործությունների գործիքի վերածած պետության միջոցով սպիտակ ցեղասպանություն իրականացրած, ազգային դավաճանություն կատարած ուժերն ու շրջանակները: Դրանք հանցավոր խմբավորումներ են, որոնց տեղը Հայկական Նյուրնբերգի նստարանն է, այլ ոչ թե քաղաքական դաշտը:

Ինչ վերաբերվում է առողջ ուժերին, ապա կառավարող ուժը պարտավոր է ժամ առաջ ստեղծել նրանց հետ երկխոսության ու համախմբման հարթակներ, որպեսզի ձևավորվի համազգային համաձայնության անհրաժեշտ վիճակ, որի շնորհիվ հնարավոր կլինի ներգրավել ամբողջ ազգի քաղաքական-կառավարչական ռեսուրսը, կազմել հակաճգնաժամային անցումային կառավարություն և հակաճգնաժամային անցումային կառավարմամբ երկիրը ճգնաժամից դուրս բերել կայունության ափ՝ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելով Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության հիման վրա ՀՀ-ը վերակերտելու համար: 

Առայժմ կառավարող ուժը գործուն քայլեր չի կատարում քաղաքական ուժերի անվան տակ հանդես եկող հանցավոր խմբավորումներին ասպարեզից հեռացնելու և առողջ ուժերին համախմբելու ուղղությամբ:

Ներկայիս փաստացի պատերազմական վիճակը հավելյալ նպաստավոր է դրա համար:

Հարցազրույցը՝ Անի Հակոբյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in Istanbul
Most Popular