Մեզ կարող են սպանել, բայց հաղթել չեն կարող, ծնկի չենք գալու, հայի մեջ հավատն արթնացել է․ Մրո (տեսանյութ) Ոստիկանական ուժեր են կուտակվում Կառավարության 4 կողմը (տեսանյութ Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը․ ուղիղ Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ Ալիև Ալմաթիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների առաջին փուլը Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Այն ճեղքվածքը, որ առաջանում է, շատ–շատ տարիներ է պահանջվելու, որ փակվի․ Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ դառնա վարչապետ. Գևորգ Գրիգորան (տեսանյութ) «Եթե տեսնենք, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, թող ոչ ոք մեզանից չնեղանա»․ Ալիև Ուսանողների վրա հույս եմ դնում, ամեն ինչ լավ կլինի, ինքնըստինքյան հասնելու ենք հաջողության․ Սամվել Գրիգորյան (տեսանյութ) 

Մեր հերոսական բանակի ձեռքբերումները համարժեք պետք է նյութականացվեն դիվանագիտական ճակատում

Քաղաքական

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով առաջարկություններ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի քաղաքական հետևանքները վերացնելու շուրջ: Հայտարարությունը՝ ստորև.

«Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվեց ռազմական ագրեսիա, որը ետ մղվեց հայկական բանակի ստորաբաժանումների նախաձեռնող, խիզախ և հմուտ գործողությունների շնորհիվ։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր խորին երախտագիտությունն է հայտնում այս մարտական գործողությունների հաջողությունը ապահոված բոլոր հրամանատարներին և զինվորներին, մեր զինված ուժերի ողջ անձնակազմին։ Համոզված ենք, որ ապագայում էլ հակառակորդի ցանկացած ոտնձգություն համարժեք պատասխան կստանա մեր զինված ուժերի կողմից։

Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների արդյունքում տեղի ունեցած արտաքին քաղաքական զարգացումները վկայում են, որ մեր տարածաշրջանում տեղի է ունենում ուժերի խորքային վերադասավորում, և հակառակորդը, պարտվելով մարտի դաշտում, շարունակ ուղիներ է որոնում օգտագործելու մարտական գործողությունների բուն փաստը՝ Հայաստանի եւ Արցախի hանրապետությունների վրա դիվանագիտական ճնշումը ուժեղացնելու եւ մեզ անբարենապաստ բանակցային օրակարգ պարտադրելու նպատակով։ Որպեսզի մեր հերոսական բանակի ձեռքբերումները համարժեք նյութականացվեն դիվանագիտական ճակատում, մենք անհրաժեշտ ենք համարում իրականացնել հետեւյալ առանցքային գործողությունները․

Ա) երկրի ներսում հետևողական քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը, եւ պատրաստելու պետությունը եւ հասարակությունը բացահայտ սրվող արտաքին մարտահրավերների դիմագրավմանը;

Բ) որպես անմիջական և հրատապ գործողություն, վերսկսել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հետ միասին առաջնագծում մշտադիտարկման հուսալի մեխանիզմների (ներառյալ արբանյակային միջոցներով) ներդրման մշակումը, եւ ցանկացած բովանդակային բանակցությունների վերադառնալ՝ միայն այդ մեխանիզմների լիարժեք ներդրման, եւ հայ-ադրբեջանական շփման գծում կայուն եւ վերահսկելի հրադադար ապահովելուց հետո;

Գ) իրականացնել հստակ և թիրախային նախաձեռնություններ՝ բարելավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները մեր տարածաշրջանում ակտիվ շահեր ունեցող այլ խոշոր պետությունների հետ։ Այս համատեքստում, մոբլիզացնել հայության հավաքական ներուժը՝ նշված երկրներում հանրային կարծիքի վրա բարենպաստ ազդեցություն ապահովելու նպատակով;

Դ) նախաձեռնել և հետևողականորեն առաջ մղել Արցախյան բանակցությունների նոր օրակարգ, որում որպես բանակցային հիմք պետք է ձեւակերպվի Ադրբեջանի կողմից Արցախի hանրապետության անկախության անվերապահ ճանաչումը;

Ինչպես նախկինում, ներկայումս էլ մենք հայտնում ենք մեր կուսակցության պատրաստակամությունը՝ գործնական բոլոր հնարավոր միջոցներով աջակցել մեր պետությանը և բանակին՝ միասնական ազգ-պետություն-բանակ գաղափարախոսության համատեքստում, մեր Հայրենիքի դեմ սանձազերծած ագրեսիան ետ մղելու եւ այս փորձությունից հաղթանակած դուրս գալու համար։

Միևնույն ժամանակ, մենք նաև ակնկալում ենք բոլոր հիմնական ազգային քաղաքական ուժերից՝ ջանքերի իրական համադրում վերը նշված առանցքային գործողությունների շուրջ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեզ կարող են սպանել, բայց հաղթել չեն կարող, ծնկի չենք գալու, հայի մեջ հավատն արթնացել է․ Մրո (տեսանյութ) Ոստիկանական ուժեր են կուտակվում Կառավարության 4 կողմը (տեսանյութՀանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը․ ուղիղՍահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ ԱլիևԱլմաթիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների առաջին փուլը Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Այն ճեղքվածքը, որ առաջանում է, շատ–շատ տարիներ է պահանջվելու, որ փակվի․ Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ դառնա վարչապետ. Գևորգ Գրիգորան (տեսանյութ)«Եթե տեսնենք, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, թող ոչ ոք մեզանից չնեղանա»․ ԱլիևՈւսանողների վրա հույս եմ դնում, ամեն ինչ լավ կլինի, ինքնըստինքյան հասնելու ենք հաջողության․ Սամվել Գրիգորյան (տեսանյութ) Ընդունելություն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանըԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալըԵրևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 7 անձինք ձերբակալվել են ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՄԻՊ-ի արձանագրված խնդիրների շուրջ Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին. ՓՊԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղՓակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ)Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 5 մարդ է զոհվել (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԵրևանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «One Run» միջազգային կիսամարաթոնը Ինչպես ժողովուրդը որոշի, Աստծու կամքը լինի, հայոց հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ` չէ․ Բագրատ սրբազանՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանըԱլիևները օկուպացված Շուշիում են Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները Բագրատ Սրբազանն անցնում է կառավարության գերպաշտպանված շենքի մոտով (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել էԹուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը Միրզոյանը և Բայրամովը մեկնարկել են բանակցություններըՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետՀրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համարԵրիտասարդները գործադուլի կոչ են անում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) բանկի գլխամասում (տեսանյութ)Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվելԲավականին լավ մշակված փիառ է, երևում է որոշակի գործողությունների ծրագիր, որն առնվազն գիտի Բագրատ սրբազանը. քաղտեխնոլոգՈստիկանությունը օժանդակում է իշխանության ապօրինի գործողություններին՝ բուհերի դռները փակում են (տեսանյութ)96-ամյա կիրանցի տատիկի օրհնությամբ է Սրբազանը ճամփա ընկել, կասեցնել չի լինի. զոհվածի հայր (տեսանյութ) Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ)Արմավիրի մարզում 2-ամյա երեխան մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջՀՀ իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն․ նախագահ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. այս ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է. Սամվել Բաբայան
Ամենադիտված