«Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում ես խաղադաշտում տեսա իսկական լիդերների»․ Լեմպարդ
Սպորտ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ իր ֆուտբոլիստները խաղադաշտում ցուցադրել են «լիդերի խաղ»: Կիրակի օրը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած կիսաեզրափակչի հանդիպումն ավարտվեց 3-1՝ հօգուտ «Բլյուզների»: Եզրափակչում «Չելսիի» մրցակիցը կլինի «Արսենալը»: «Ես հպարտ եմ իմ թիմով: Հանդիպման սկզբում մենք ավելի լավն էինք, քան մրցակիցը։ Հետագայում մեր առավելությունն առավել նկատելի դարձավ: Այսօր ես դաշտում տեսա այն ամենը, ինչ ասում էր մարզչական շտաբը խաղից առաջ: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Մենք ցուցադրել ենք բնավորություն, անհատական վարպետություն և դաշտում իրական առաջնորդների առկայություն: Եզրափակչում մենք ունենք շատ ուժեղ մրցակից ունեցող դերբի, բայց սա մեր հնարավորությունն է նվաճելու գավաթը», - ասել է Լեմպարդը, մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը: