Հայտնի են Ամերիկայի գավաթի բոլոր մասնակիցները
ՍպորտՀայտնի են դարձել 2024 թվականի Ամերիկայի գավաթի բոլոր մասնակիցները: Մրցաշարի վերջին մասնակիցը որոշվել է Կոստա Ռիկա-Հոնդուրաս խաղում։
Ամերիկայի գավաթի խաղարկության որակավորման փուլի վճռորոշ խաղում Կոստա Ռիկայի հավաքականը հաղթեց 3-1 հաշվով։
Ամերիկայի գավաթի բոլոր մասնակից հավաքականները․
A խումբ՝ Արգենտինա, Պերու, Չիլի, Կանադա
B խումբ՝ Մեքսիկա, Էկվադոր, Վենեսուելա, Ճամայկա
C խումբ՝ ԱՄՆ, Ուրուգվայ, Պանամա, Բոլիվիա
D խումբ՝ Բրազիլիա, Կոլումբիա, Պարագվայ, Կոստա Ռիկա
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթը կանցկացվի հունիսի 20-ից հուլիսի 14-ը։ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղերը կհյուրընկալվեն ԱՄՆ 14 քաղաքներում։