Ինչպես է գործարար Օնիկ Կարապետյանը անվնաս դուրս գալիս «Սիլ կոնցեռնի» գրասենյակից
ՏեսանյութերԽաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը գրել է. «Հայտնում ենք, որ այսօր առավոտվանից լրատվական մի շարք կայքերում տարածվել է լուր, թե իբրև ծեծ է եղել, որին մասնակից է եղել Ռոբերտ Սուքիասյանը:
Հայտնում եմ, որ Սուքիասյաններից ոչ ոք ծեծի մասնակից չի եղել, այդ ամենը հորինվածք է...»:
Հիշեցնենք, որ մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։