Երևանը կրկին «փակվում» է. այս անգամ՝ ինքնակամ. (տեսանյութ)
ՀասարակությունԿարանտինային խորը քնից արթնանալուց հետո սրճարաններն ու փաբերը բացեցին իրենց դռները այցելուների առաջ։ Սակայն կարճ ժամանակ այսօր կրկին կանգնել են փակման վտանգի առաջ: Մի կողմից այցելուների պակասն է, մյուս կողմից հարկային ծանր բեռը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փաբերի և սրճարանների տնօրենները նշեցին, որ կառավարության աջակցության ծրագրերից բացի, որևէ այլ պետական աջակցություն չի եղել, թեկուզ հարկային բեռի թեթևացման առումով: Այսպես շարունակվելու դեպքում՝ բիզնեսները կկանգնեն սնանկացման եզրին, ինչը մեծ վնաս կհասցնի տնտեսությանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
Պատրաստեց՝ Անի Հակոբյանը: