Հրդեհ՝ Վարդաշեն թաղամասում․ հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» կանչ
Արտակարգ ՊատահարՀուլիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի վերջնամասում։
Հրհեհը մեկուսացվել է ժամը 16։48-ին, մարվել՝ 17։19-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ, աղբ, 3 ծառ, 3 կոճղ։