Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Ipsum»-ը և «Hyundai Elantra»-ը. կա մեկ զոհ և վեց տուժած
Արտակարգ ՊատահարՕգոստոսի 8-ին, ժամը 08։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota Ipsum» և «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները։
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և վեց տուժած։