Կիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում Հունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարը ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ Bloomberg Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից Պայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի 

Դաշնակցությունն իր արժեքաբանությամբ ոչ միայն անցյալի և ներկայի կուսակցությունն է, այլև՝ ապագայի. ՀՅԴ ԳՄ

Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձ է տարածել.

«30 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 8-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Խորհրդային Հայաստանում հայտարարեց իր կազմակերպական ներկայության մասին։

Այդ հայտարարությամբ Երկիր էր վերադառնում իր հիմնադրմանը հաջորդած  30 տարիների  ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը կազմակերպած և առաջնորդած, Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագրի իրագործումից ընդամենը 3 տարի հետո, աշխարհաքաղաքական ծանրագույն իրավիճակում Հայաստանի առաջին Հանրապետությունը կերտած քաղաքական ուժը։

Իր կազմակերպական ներկայությունն էր բացահայտում 1920-ին հաջորդող 70 տարիների ընթացքում աշխարհի ավելի քան 30 երկրներում հայկական ինքնության և արժեքների պահպանման, ազգային կյանքի կազմակերպման, օտար երկրներում հիմնադրած հայ մշակութային և կրթական հաստատությունների, Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ հայության համախմբումը ապահոված ազգային ուժը։ Հայրենիք էր վերադառնում Հայոց պահանջատիրության ձայնը բարձրացրած, օտար ափերում, տարաբնույթ պայմաններում Հայ դատի դրոշը պարզած ու մեր ազգային տեսլականն իր ամենօրյա գործունեությամբ աշխարհին ներկայացնող քաղաքական ուժը։

1988-ին, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի սկզբնավորումից ընդամենը ամիսներ անց ՀՅ Դաշնակցությունը որդեգրեց «Դեպի երկիր» կարգախոսը, որի ոգուն համահունչ ձեռնամուխ եղավ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ավելի քան կես դար առաջ, բոլշևիկյան ամբողջատիրության ճնշումների հետևանքով լուծարված իր կազմակերպական կառույցի վերականգնման աշխատանքներին։
Դաշնակցությունը վերադարձավ Հայաստան՝ ամբողջությամբ գիտակցելով որպես քաղաքական կուսակցություն Հայաստանի քաղաքական դաշտում գործունեության ծավալելու բոլոր մարտահրավերները։ Միաժամանակ ակնհայտ էր նաև, որ խաղաղ ցույցերով և հանրահավաքներով հնարավոր չէ հասնել Արցախի հայության արդարացի պահանջի կատարմանն ու ապահովել ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Եվ չնայած բոլոր արգելքներին, ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի հավաքական ներդման ու մասնակցության շնորհիվ կուսակցությունը ոչ միայն հաստատվեց Երկրում, այլև պատվով իրականացրեց իր առջև դրված խնդիրները։

Անցած 30 տարիների ընթացքում ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն անցավ Արցախյան պատերազմի բովով, մեր փառահեղ Հաղթանակի զոհասեղանին դնելով իր յուրաքանչյուր հինգ անդամներից մեկի կյանքը, իր ազգային ու գաղափարական սկզբունքների պաշտպանության համար ենթարկվեց քաղաքական հետապնդումների ու բռնաճնշումների, հանուն պատմական արդարության, մեր ժողովրդի իրավունքների վերականգնումը որպես պետական ուղեգիծ որդեգրելով՝ համագործակցեց տարբեր քաղաքական ուժերի հետ, երկրի քաղաքական կյանքում արձանագրելով վերելքներ և վայրէջքներ։

Մեկ բան, սակայն, անհերքելի է. թե՛ համախոհների,  թե՛ հակառակորդների կողմից ՀՅ Դաշնակցության հայաստանյան կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում այսօր էլ ծանրակշիռ ներկայություն ու ազդեցություն ունեցող ազգային այն ուժն է, որն իր գաղափարական ու ծրագրային սկզբունքներին, արժեհամակարգին համապատասխան  քաղաքական օրակարգ է ձևավորում: Դաշնակցությունն իր արժեքաբանությամբ ոչ միայն անցյալի և ներկայի կուսակցությունն է, այլև՝ ապագայի: 

Հայոց պետականաշինության  անընդհատ շղթայում, աշխարհաքաղաքական և ներքաղաքական ամենաբարդ հոլովույթում իսկ,   մաս կազմելով ՀՅ Դաշնակցության համաշխարհային մեծ ընտանիքին, ՀՅԴ Հայաստանի կառույցն ամեն ինչ անում է և անելու է Հայոց պետության ու Հայրենիքի շուրջ հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր պետականությունը ամրապնդելու, մեր անվտանգությանն ու կայուն զարգացմանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու համար:

ՀՅԴ առաքելությունն անժամկետ է, սկզբունքներն՝ անսակարկելի»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում«Սիրտս էնքան նեղ է, Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ». Նազենի ՀովհաննիսյանԲա եթե ծառերը պաշտպանում են թշնամուց, Երևանի հաստաբուն ծառերն ինչո՞ւ կտրեցիք․ Արթուր ԽաչատրյանՀունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարըՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիԱննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ) Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին (տեսանյութ)«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար
Ամենադիտված