Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից տարածքներում. Խաթիբզադե Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները. Արծրուն Հովհաննիսյան «Հակառակորդը, չհասնելով հաջողության, փոխում է գործելաոճը, բայց մեկ է պարտվելու են» Մարտերը կդադարեցվեն միայն մեկ դեպքում․ Ալիև «Մերժվածը» սերիալից հայտնի դերասան Ռոհիտ Խուրանան աղոթում է զոհված հայ զինվորների համար. նա հանդես է եկել խաղաղության կոչով Մեր հրթիռահրետանավորներն իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին Ուշադրություն․ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը նման հաղորդագրություն չի տարածել Ֆրանսիայի նախկին նախագահը կրակի դադարեցման կոչ է արել 

«Սկզբունքայնության» մաստեր-կլասս` իմքայլականներից

Վերլուծական

2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի շահերից է բխում Ամուլսարի հանքի շահագործումը: Վարչապետի տեսակետը, սակայն, իշխող «Իմ քայլը» խմբակցությունում ոչ բոլորն էին կիսում: Պատգամավորների մի մասն Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկի առաջին օրերին, դեռևս մինչև վարչապետի հայտարարությունն, իրենց տեսակետը հայտնել էին և շարունակում էին մնալ նույն կարծիքին՝ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Մամուլում անգամ տեղեկություն տարածվեց, որ Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ արտահայտվող իմքալականները կարող են դուրս գալ ֆրակցիայից և ստեղծել կանաչների խումբը: 


«Միանշանակ, դեմ եմ, որովհետև հանքի շահագործումը չի կարող մեր երկրի վրա որևէ դրական ազդեցություն ունենալ: Եվ այն, որ տնտեսական զարգացման կամ այլ բաների մասին է խոսվում, ասեմ, որ հանքի հետևանքով շատ ավելի մեծ կորուստներ են լինելու, քան շահույթը: Չնչին շահույթը պետությանն է, իսկ առավելագույնը՝ սեփականատիրոջը»-լրագրողների հետ զրույցում հայտարարել էր իշխանական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: 


ԱԺ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ վերահաստատել էր՝ դեմ է հանքի շահագործմանը: Նա թեմայի վերաբերյալ գրառում էր արել Ֆեյսբուքում օգոստոսի 19-ին՝ շեշտելով. «Ամուլսարի պաշարների նկատմամբ հավակնություն ունեցող ընկերությունը ազնիվ չէ մեր ու մեր երկրի հանդեպ։ Որևէ անկախ փորձաքննություն չի կարող հերքել հարյուրավոր վտանգների ու կենսական սպառնալիքի առկայությունը»։ 


«Իմքայլական» պատգամավոր Միքայել Զոլյանն էլ հանքի շահագործմանը դեմ արտահայտվող օրենսդիրներից էր: Նա ևս այդ մասին արտահայտվել էր ֆեյսբուքյան տիրույթում օգոստոսի 17-ին: «Եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։ Մի խոսքով, քանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը։ Անշուշտ, ես փորձագետ չեմ այս հարցում։ Ավելին, ես դեռ շարունակում եմ ուսումնասիրել Էլարդի եզրակացությունը և բաց եմ ցանկացած փաստարկների և նոր ինֆորմացիայի համար։ Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ իմ կարծիքը սա է»-նշել էր պատգամավորը։ 


ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ օգոստոսի 19-ին «Իմ քայլը» խմբակցության՝ վարչապետի հետ հանդիպումից հետո Ֆեյսբուքում գրել էր, որ զեկույցի հետ կապված իր մտահոգությունները չփարատվեցին, և ինքը մնում է իր դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է՝ կոնկրետ, առավել ևս շահագործելու, որոշում կայացնելու համար։ 


Պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրառում էր արել թեմայի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանում առկա այս ոլորտի օրենսդրական կարգավորումներով, կոռուպցիոն ահռելի ռիսկերով, ոլորտը կարգավորող ինստիտուտների թերզարգացած, վերահսկող ողջ համակարգի գրեթե չգոյության պայմաններում հնարավոր չէ ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն: 


«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Արգիշտի Մեխակյանը, հայտարարում էր, որ ի սկզբանե դեմ է եղել Լիդիանին հանքի շահագործման թույլտվություն տալուն, «բայց այսօր հասել ենք այն գծին, որ չթույլատրելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»: 


Ինչ է փոխվել երկու տարի անց: Ի պատիվ Սոֆյա Հովսեփյանի` նշենք, որ վերջին օրերին Ամուլսարում գրանցվող թեժ իրավիճակին վերջինս արձագանքել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Մեր երկրում ամեն մեկը հողի պաշտպան է, ուստի մի զարմացեք, որ այսօր շատերը ոտքի են կանգնել և փորձում են պաշտպանել իրենց ժառանգությունը: Հարգելի՛ ոստիկաններ, կոչ եմ անում առավելագույնս պաշտպանել օրենքը և անհարկի չթիրախավորել պայքարողներին: Հարգելինե՛րս, ինձ հետ բոլոր ժամանակներում հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ ջան, ցավում եմ, որ ես այդտեղ չեմ, խնդրում և հորդորում եմ չտրվել հրահրումներին, քանի որ ձեր պահանջն արդար է»,- գրել է Հովսեփյանը: 

Վարազդատ Կարապետյանը, ի տարբերությունը Սոֆյա Հովսեփյանի, չի շտապում վերահաստատել իր դիրքորոշումը Ամուլսարի հանքի շահագործման հարցում: Տարակուսելի է նաև Լենա Նազարյանի լռությունը, չէ՞ որ ժամանակին նա Ամուլսարի պահապանների շարքում ամենաակտիվներից մեկն էր, սակայն, կարծես թե, նա էլ է մոռացել ակտիվիստի իր պայքարը և երկու տարի առաջ այս մասով արտահայտած դիրքորոշումը: 


Գայանե Աբրահամյանը այսօր նույնպես հստակ դիրքորոշում չի արտահայտում՝ դեմ է նա, թե կողմ հանքի շահագործմանը, միայն հորդորում է իրավապահներին հարգալից վերաբերվել բնապահպան ակտիվիստների հետ: 


«Իմ քայլից» պատգամավոր Վահագն Թևոսյանն էլ հետևյալ կարծիքն է արտահայտել. «Իմ անձնական վերաբերմունքն Ամուլսարի խնդրի շուրջ որոշակիորեն տարբերվում է այն վերաբերմունքից, որը ես՝ որպես պաշտոնատար անձ, պարտավոր եմ որդեգրել՝ իմ գործունեության ընթացքում։ Ես կարող եմ անձնական կարծիք ունենալ տարբեր երևույթների մասին, բայց որպես պաշտոնատար անձ՝ պարտավոր եմ հետևողական լինել, որպեսզի ցանկացած պրոցես ընթանա իրավական նորմերի շրջանակում՝ պարտադիր կերպով, որովհետև դա մշակույթ է, որը պարտավոր ենք փոխանցել»: 


Ստացվում է, որ ընդամենը երկու տարի անց սկզբունքային դիրքորոշումները կտրուկ փոխվեցին: Իհարկե, հասկանալի է՝ իշխանության համը քաղցր է, սակայն ո՞ւր մնաց ժողովրդի ընտրյալի սկզբունքայնությունը: Եթե բնապահպանները կարող են հերթական գրանտից հետո մոռանալ իրենց նախկին պայքարը, ապա նույնը չի կարող անել հեղափոխությամբ Ազգային ժողով մտած պատգամավորը:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Աղոթում եմ իմ հայ եղբայրների համար». Offset-ն աջակցություն է հայտնել ԱրցախինԻրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից տարածքներում. ԽաթիբզադեՀայ-ռուսական համալսարանի այգին կրելու է Վալերի Դանելինի անունը Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը «Միասին մենք հզոր ենք». Արթուր Աբրահամը մասնակցել է Բեռլինում հայ համայնքի անցկացրած հավաքին (տեսանյութ)Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան Ուշ երեկոյան Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին. Հայկ Մարության (տեսանյութ)Սիրիան աջակցում է Հայաստանին Այս օրը բեկումնային էր դիվանագիտական առումով. Ռուբեն ՌուբինյանԱդրբեջանական ողորմելի կեղծիքը (տեսանյութ)ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները Արցախի դեմ պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է. Արցախի նախագահ Հայաստանում արգելափակվել է Tik Tok-ըԽոսում են պատերազմի դաշտում կռված զինվորները և նրանց բուժող բժիշկները (տեսանյութ)Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արշավիր Ղարամյան «Լեռնային Ղարաբաղի հայերին հաղթելն անհնար է»․ Քիմ Քարդաշյանը մեջբերել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսքերը Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցնել ենք փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում. ՄԻՊ Թուրքական ռազմաօդային ուժերը՝ մեր տարածքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի. ԱՀ նախագահ (տեսանյութ) Լավրովն ու ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը քննարկել են ԼՂ իրավիճակը Ունենք հայրենակից, ով ժամերի ընթացքում թողել է Եվրոպայում իր մեծ ունեցվածքն ու հիմա առաջնագծում է Հանուն հայրենիքի իր կյանքը զոհած Տիգրան Սիմոնյանը Ներքին Կարմիր Աղբյուր գյուղից էր (լուսանկար)Գլխավոր գործոնն Ադրբեջանի ղեկավարության խելքի բացակայությունն է. Արցախի նախագահ Ազգը կիմանա դավաճաններին. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) ՌԴ-ն այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ. Հարությունյան Անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում. ՀարությունյանՓաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը Ունենք հայրենակից, ով նռնակներով նետվել է թշնամու խրամատ ու ոչնչացրել նրանց՝ պայթեցնելով ինքն իրեն. ԱՀ նախագահ 8 000 ախալքալաքցիներ եկել են Արցախում կամավոր կռվելու համարԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել են ևս 23 զինծառայողներ.Արցախում զոհված Վահե Մկրտչյանը Լեռնագոգից է (լուսանկարներ)Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն (տեսանյութ) ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը` ուղիղՀավաքված սննդի ու պարագաների մի մասն այժմ պահեստավորվում է. ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակելՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն` վերջին զարգացումների վերաբերյալ․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Զգացմունքային առումով ես Հայաստանի կողմից եմ. ՊոզներՀայ բժիշկները փրկել են հայ վիրավոր զինվորի կյանքը (լուսանկար)Մարտական ընկերներս՝ մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա. ԱՀ նախագահ (տեսանյութ) Սիրիացի լրագրողը հայտնում է ազգակից վարձկանի՝ Ադրբեջանի կողմից կռվելու մասին Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Հակառակորդը ԱԹՍ-ներով հարվածել է Հայաստանի ԶՈւ-երի երկու ստվարաթղթե «ՕՍԱ»-ներին և շատ հպարտ են դրանով (լուսանկարներ)Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿԵրեք նախագահներն Արցախում (լուսանկար) Հակասություններից՝ անդին. միասնության մաստեր-կլասս Արցախից Լավրովը պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ խարարների հետ եռակողմ հանդիպման համար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Հուլիսին Տավուշում «սելֆի» անողները ՝ պատերազմի օրերին ընդհատա՞կ են անցելՍիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու
Ամենադիտված