ՆԱՏՕ-ն պատասխանել է Լուկաշենկոյի մեղադրանքներին
ԱշխարհՆԱՏՕ-ն հերքել է Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Արևելյան Եվրոպայում ռազմական ուժն ավելացնելու մասին մեղադրանքները՝ շեշտելով, որ դաշինքի զորքերի ներկայությունը տարածաշրջանում որևէ պետության համար վտանգ չի ներկայացնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությանը:
Դաշինքի խոսնակ Օանա Լունգեսկուն, ի պատասխան Բելառուսի նախագահի խոսքերի, նշել է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Դաշինքի արևելյան մասում բացառապես պաշտպանողական բնույթ է կրում և նպատակ ունի պահպանել խաղաղությունը: Նա նաև շեշտել է, որ դաշինքը հետևում է, թե ինչ տեղի ունենում Բելառուսում և իշխանություններին կոչ է անում հարգել քաղաքացիների ազատությունները, ներառյալ խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով իր աջակցության համար հանրահավաքին հավաքվածների առջեւ, հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորքերն արդեն իբրեւ դիրքավորվում են հանրապետության սահմանների մոտ: