London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

«Արմավիրի մարզպետը թքած ունի հեղափոխության արժեքների վրա»

Society

Եղեգնուտի բնակիչները այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, սակայն, ի տարբերություն նախորդ ակցիաների, այս անգամ նրանք տեղափոխվել էին Երևան:

Եղեգնուտցիները եկել էին կառավարություն՝ իրենց խնդիրը անձամբ, առանց միջնորդների վարչապետին ներկայացնելու: Ասում են՝ մարզպետին կամ որևէ այլ պաշտոնյայի չեն վստահում, քանի որ նրանք տեղեկատվությունն աղավաղված են վարչապետին հասցնում: Արդեն երկրորդ ամիսն է՝ Եղեգնուտում կրքերը չեն հանդարտվում այն բանից հետո, երբ իմացան, որ դատարանի վճռով համայնքը 30 տարի ղեկավարած նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը ապօրինաբար վերադառնում է պաշտոնին: Նրանք որևէ կերպ չեն համակերպվում այդ դիրքորոշմանը։ Պնդում են՝ գյուղապետ Մարգարյանի օրոք որդնած ջուր են խմել, անբարեկարգ ճանապարհներ ունեցել, գյուղում լուսավորություն չի եղել, ոչ մի ծրագրից չեն օգտվել:

Սակայն, երբ 2018-ին ժողովրդի ճնշման ներքո Ռազմիկ Մարգարյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը 2 տարվա ընթացքում համայնքում այնքան շատ աշխատանք է կատարել, որ 30 տարվա ընթացքում չի եղել: Ասում են՝ գյուղը լուսավորվել է, ջրամատակարարումը դարձել է 24 ժամ, ճանապարհները՝ բարեկարգվել, մարդկանց մեջ թշնամանքն իրար նկատմամբ՝ վերացել: Ինչպես այսօր կառավարության դիմաց ակցիա իրականացնող եղեգնուտցիներն էին նշում,  չեն հասկանում՝ ինչո՞ւ է մարզպետը պաշտպանում Ռազմիկ Մարգարյանին: 

Եղեգնուտցիները այսօր վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին պահանջ ներկայացրին:

«Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ ունեցանք  զրույց, որի ժամանակ, մանրամասնորեն, ներկայացրինք մարզպետի կողմից կատարվող  սադրիչ գործողությունները, համայնքի քայքայմանն ուղղված և նախկին համայնքապետի կողմից թալանի  վերաբերյալ էպիզոդներ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» հ/կ նախագահ Այսեր Իսայանը:

Իսայանի պնդմամբ՝ Նաիրի Սարգսյանին համայնքի բնակչության կողմից բարձրացված 3 պահանջ են ներկայացրել. «Համայնքն, առաջին հերթին, պահանջում է  Հանրապետության վարչապետից՝ հեղափոխության թիկունքում գործող և  սադրող մարզպետին, պարզապես, հեռացնել աշխատանքից, այսինքն՝ պահանջում ենք մարզպետի   հրաժարականը: Երկրորդը՝ եթե վարչապետը ժողովրդի պահանջին ընդառաջ չգնա, և թողնի մարզպետին իր տեղում, ապա արգելել  Համբարձում Մաթևոսյանին՝ մարզի համայնքներում սադրիչ  գործողություններ իրականացնելը՝ տղայական մտածելակերպով: Երրորդն էլ, ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին համայնքի տարածքում ոչ մի  տեսակի գործողությունների չուղղորդել, որպեսզի չճնշեն և չբռնաճնշեն ժողովրդի իրավունքները»,- ասաց հ/կ նախագահը:

Իսայանը նշում է՝ եթե մարզպետը քայքայիչ գործողություններ չիրականացներ՝ եղեգնուցիները չէին հասնի Երևան:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ սադրանքների մասին է խոսքը. «Հրավիրում են համայնքի ղեկավարի գործող տեղակալ Աշոտ Խուրշուդյանին այն պատրվակով, որ նա պետք է ստանա անդորրագրեր: Աշոտը գնում է, որպեսզի ստանա դրանք, բայց մարզպետի հրամանով չեն տրամադրում, և դա քիչ չէ՝ նրան զանգում է Արմավիրի մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալ Գալստյանը և հրավիրում իր աշխատասենյակ՝ ինչ-որ հարցի շուրջ զրուցելու, որտեղ և Աշոտին ասում են՝ դու պետք է հանձնես համայնքապետարանի կնիքն ու բանալիները: Հրավիրում են ոստիկանության հետաքննիչին, սեղանին են դնում այդ ընթացքում քննիչի կայացրած որոշումը, Աշոտի գրպանները դատարկել են տալիս, համոզվում են, որ կնիքն ու բանալիները նրա մոտ չեն: Նրանք խախտել են Աշոտի սահմանադրական իրավունքը, այն է՝ չեն բավարարել նրա՝ փաստաբան ներգրավելու պահանջը։ Այսօրվա բողոքի ակցիան հրահրել էր մարզպետը. նա թքած ունի հեղափոխության արժեքների վրա»,- պատմեց Իսայանը:

Եղեգնուտցիները մինչև հինգշաբթի ակնկալում են հստակ պատասխան և շոշափելի արդյունք, այն է՝ մարզպետին աշխատանքից հեռացնելու որոշում կայացնել: Եթե իրենց պահանջը չբավարարվի՝ կրկին բողոքի ակցիա են իրականացնելու, սակայն չեն նշում, թե որտեղ: Ասում են՝ որպեսզի նախօրոք մարդկանց գործողությունները չխոչընդոտեն:

Հիշեցնենք, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետև, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։

Վարչական դատարանը՝ մոտ 1,5 տարի տևած դատաքննությունից հետո, անվավեր է  ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular