Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում 

Փնտրվում է մեղավոր. ով և ում վրա է փորձում բարդել աննախադեպ տապալումը

Վերլուծական

Հայաստանում կորոնավիրուսի համավարակը չի նահանջում և որքան էլ, որ իշխանությունները պայքարի բուռն իմիտիացիա անեն, ակնհայտ է, որ այս փուլում պատկան բոլոր մարմինները փորձում են մեղքը մեկը մյուսի վրա բարդելով` ջրից չոր դուրս գալ: Վերջին դեպքը արձանագրվեց այսօր, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացահայտ ակնարկեց, որ համավարակի դեմ պայքարում ներգրավված է ոչ միայն առղջապահության նախարարությունը, այլ նաև կառավարությունը: Թորոսյանը, այսպիսով, նուրբ կերպով քննադատության սլաքները թեքում է դեպի վարչապետը և պարետատունը: Իր հերթին, կառավարության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը իր դժգոհությունն էր հայտնել համավարակի դեմ պայքարի տեմպերից՝ խոսքը ուղղելով հենց Արսեն Թորոսյանին, իսկ նախարարի անվան շուրջ ծագած վերջին սկանդալների ֆոնին էլ ուշագրավ էր վարչապետի խոսքը Կոռոպցիայի կանխարգելման նիստին․ Փաշինյանը նշել էր, որ որևէ պաշտոնյա չպետք է թաթախված լինի կոռուպցիոն գործարքների մեջ: Նմանները պետական կառավարման համակարգում տեղ չունեն: 

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ էլ Փաշինյանը թերի աշխատանքի համար նկատողություն արեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Բանն այն է, որ կառավարության նիստի 41-րդ հարցը միանգամից 7 օրենքի փոփոխություն էր՝ ուղղված համաճարակային վիճակներն առանց արտակարգ դրություն հայտարարելու կառավարմանը, 60 էջանոց առաջարկությունների փաթեթ, որոնց մեծ մասը մարդկանց, իրավաբանական անձանց, համայնքների իրավունքների սահմանափակումների մասին էր։ Օրինակ, որոշ դեպքերում կարող են ինքնամեկուսացման հրահանգ տալ մարդկանց, համայնքներ, բնակավայրեր և պետական սահմաններ փակել։ Այս օրենքների փաթեթը շրջանառվում է դեռևս հունիս ամսից և նպատակ ունի կազմակերպել ամեն ինչ՝ համաճարակի պայմաններում առանց արտակարգ դրության ռեժիմի ապրելու համար, սակայն հանրային քննարկման անգամ չի դրվել: Բադասյանը, իր հերթին, մեղավորության սլաքները ուղղեց Արսեն Թորոսյանի կողմը՝ հայտարարելով, որ թերացման մեջ մեղավոր են ոչ թե իրենք, այլ առողջապահության նախարարությունը՝ երկար էին պատասխանում նախագծին: 

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը, ի դեմս Զարուհի Բաթոյանի, նույնպես զբաղված է մեղավորներ փնտրելով: Սկզբում տարեցների համար նախատեսված տուն-ինտերնատներում վարակի բռնկումը առողջապահության նախարարության մեղքը համարեցին, այնուհետև սոցիալական աջակցության ծրագրերում առկա սխալները վերագրեցին բանկերին, իսկ սոցիալական աջակցության ծրագրերից բազմաթիվ ընտանիքների դուրս մնալու մեղավոր հռչակվեց Պարետատունը:

Ի դեպ՝ պարետի ինստիտուտի ներդրումը նույնպես պատատահական չէր և պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ընթացքում առաջին անգամ բախվեց ճգնաժամային իրավիճակի հետ, երբ անգամ իր համար ակնհայտ էր, որ խոսքերով եւ մանիպուլյացիաներով խնդիրն անհնար է լուծել։ Այդ նպատակով որոշվեց առաջին պլան բերել Տիգրան Ավինյանին: Պարետին չտրվեցին անհրաժեշտ գործիքներ, ինչպես օրինակ՝ չսահմանվեց պարետատան բյուջե, չներկայացվեց պարետատան աշխատակազմը, չհայտարարեցին առանձին բնակավայրերում պարետներ նշանակելու մասին։ Այս ամենը նշանակում է, որ պարետը ֆորմալ գործիք էր, ֆորմալ պաշտոն, իսկ իրականում որոշումներն ընդունում է Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, դրա կողմնակի ապացույցներ են որոշումների հախուռնությունը, տրամաբանական շղթայի բացակայությունը, նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պարետատան խոսնակի դերի ստանձնումը, նոր հիվանդների ու մահերի գուժմամբ, եւ ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին հիշեցումներով։ Սակայն, նույն ջանասիրությամբ էլ Նիկոլ Փաշինյանը հետագայում, համավարակի պատկերի խորացման հետ մեկտեղ, սկսեց այդ պայքարում տապալվելու մեղքը բարդել Պարետատան վրա: Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ էլ վարչապետը Պարետից պահանջեց վերջին պահին որոշումներ չընդունել, այսինքն օպերատիվ աշխատանքի բացակայության փաստը այս պարագայում նույնպես բարդվեց Պարետատան վրա: Այս լարվածությունը այն աստիճան էր թեժացել, որ մամուլում Ավինյանի հրաժարականի լուրերը սկսեցին շրջանառվել: 

Որքան էլ որ կառավարությունում փորձեն մեղավորներ և քավության նոխազներ գտնել, մեղքը ոչ միայն թիմակիցների, այլ նաև ժողովրդի վրա բարդելով, մի բան ակնհայտ է՝ Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը՝ գրանցելով 1000-ից ավել մահվան դեպքեր, երկրի տնտեսությունը մտցնելով փակուղային իրավիճակի մեջ, գործազուրկ թողնելով 14 հազար քաղաքացու և այս ամենի համար պատասխանատու է ողջ կառավարությունն՝ ողջ կազմով: Յուրաքանչյուր պաշտոնյա, ով այսպես թե այնպես ներգրավված է եղել այս պայքարի մեջ, մեղավոր է իր կատարած թերացումների համար, որոնք հետագայում պետք է արժանանան թե քաղաքական, թե քրեական օրենսգրքով նախատեսված գնահատականների: Իսկ գլխավոր մեղավորը, իհարկե, այս թիմի լիդերն է՝ Նիկոլ Փաշինյանը, ով և համակարգել է, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ տապալել է իր թիմի աշխատանքի համակարգումը: Վարչապետը անձնական պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի, իր նշանակած կադրերից յուրաքանչյուրի թերացման համար և քավության նոխազներ փնտրելու այս մարտավարությունը պարզապես չի աշխատելու… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները
Ամենադիտված