Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ) «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը 

«Օրենքով գողերի» դեմ պայքարում իշխանությունը կտապալվի. դրան պետք է տիրապետեր նախկին դատապարտյալ Փաշինյանը

Հասարակություն

Վերջին օրերին իրավապահները եռանդով լծվել են «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների և քրեական ենթամշակույթի դեմ պայքարին։ Թեև նման խոստումներ տալիս էին դեռևս 1 տարի առաջ, սակայն դրանք գործնական տեսք են ստացել, հատկապես, վերջին օրերին։

Վերջին շաբաթվա ընթացքում քրեական հեղինակություններին բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու բազմաթիվ դեպքեր եղան, այդ թվում՝ «Զապ» մականվամբ հայտնի՝ Անդրանիկ Սողոյանը, Գևորգ Մելիքյանը՝ Օշականցի Գևորիկը, Արտյոմ Կանևսկոյը, Գող Ալոն՝ Ալեքսանդր Մակարյանը, «Տիզ» մականվամբ՝  Արթուր Սեդրակյանը  և այլք։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ իրականացվող գործողությունները ունեն պատվիրատու, սակայն իշխանությունները այս պայքարում չեն հաջողելու․ «Իշխանություններին սթափության ու զգոնության կոչ եմ անում, որովհետև նրանք, ակնհայտորեն, տապալվելու են։ Ամենևին, չեմ ասում՝ «օրենքով գողերի» հետ անհրաժեշտ է գնալ զիջողական քաղաքականության և այլն, սակայն նրանց հետ չի կարելի խոսել ուժի կիրառման լեզվով և, առհասարակ, ռեպրեսիվ գործիքակազմով, քանի որ դա տեսանելի ապագայում արդեն կտա իր պտուղները, իսկ ներկայումս իշխանությունը, երևի թե, դրսից պատվեր ունի այդ միջավայրի դեմ պայքարելու»։

Կոչուբաևը վստահ է՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև աշխարհաքաղաքական շատ լուրջ հանձնարարություն է իշխանություններին․ «Այսօրվա մեր իշխանությունը, ակնհայտորեն, հանդես է գալիս ոչ այդքան պահպանողական դիրքերից և սա միջազգային, կուլիսային իշխանություններին, բնականաբար, դուր է գալիս, և նրանք ունեն հանձնանարություն։ «Օրենքով գողերի» միջավայրը, ընդհակառակը, հանդես է գալիս պահպանողականության դիրքերից, և սա այս իշխանության համար շատ լուրջ մարտահրավեր է, քանի որ դա չի կարող ընդունելի լինել ԼԳՊՏ իշխանությանը»։

«Հիմա, փաստացի, ունենք բավականին խայտառակ իրավիճակ. նրանք քրեակատարողան հիմնարկներում փորձում են արմատախիլ անել քրեական միջավայրի գրեթե բոլոր ինստիտուտները, ընդ որում, ռեպրեսիվ գործիքակազմով, ծեծով և խոշտանգման նմանվող էլեմենտներով, փորձելով նեղացնել այդ անձանց ունեցած հեղինակությունը, ուզում են հասարակության մեջ մեկուսացնել «օրենքով գողերին», սակայն «գողական աշխարհում» նրանք չեն, որ ամենավտանգավորն են՝ և՛ քրեական ենթամշակույթի առումով, և՛ առհասարակ հանցավորության դեմ պայքարի գործում։ «Օրենքով գողերը» որոշակի համակարգվածություն են մտցնում քրեական աշխարհում այն առումով, որ որոշակի պահանջներ են դրված հանցավոր միջավայրում նրանց կողմից, որոնք բավականին զսպում են, առհասարակ, հանցավորության ընդհանուր վիճակը»,- ընդգծեց Կոչուբաևը։

Փաստաբանը վստահ է՝ այս եղանակով իշխանությունները չեն կարողանալու կանխել հանցավորությունները, դեռ ավելին՝ լինելու են հանցավորության որակական փոփոխություններ․ «Ճանապարհը, որ ընտրել է իշխանությունը, կարծում եմ, ապագայում իր բացասական հետադարձությունն է ունենալու, ընդ որում, սրանից տուժելու են և՛ իրավապահները, և՛ քրեակատարողական հիմնարկների վարչակազմը։ Այս կերպ չեն պայքարում հանցավորության դեմ, և իշխանությունները  չեն ցանկանում լսել մասնագետներին, կարծում եմ՝ դառը փորձ կունենանք»։

Ըստ Կոչուբաևի՝ «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների և ենթամշակույթի դեմ պայքարը, որոշ առումներով, բերելու է հանցավորության արտագաղթի և քողարկված գործելաոճի․ «Այսպիսի մեթոդաբանությամբ իշխանությանը չի հաջողվելու արմատախիլ անել հանցավորությունը, և, մանավանդ, չմոռանանք, որ հանցավոր միջավայրի առանձին անձանց հետ էլ իշխանությունն այսօր դիալոգ է վարում և ընտրովի է այդ պայքարը. բոլոր այն անձինք, ովքեր անցանկալի են իշխանությանը և նրանց հետ համագործակցություն ունեցող հանցավորների հետ, ենթարկվում են քրեական հետապմնդման․ այս ընտրովի արդարադատությունը ևս չի հանգեցնելու ցանկալի արդյունքի։ Եթե քրեական միջավայրը պատերազմ հայտարարեց պետությանը, ապա այդ պատերազմում հաղթողը, միանշանակակ, պետությունը չի լինելու, իհարկե, սա բավականին երկիմաստ արտահայտություն է։ Ինչքան էլ իշխանությունը ամպագոռգոռ հայտարարություններ անի, թե անողոք է քրեական հանցավորության դեմ պայքարում, աշխարհի բոլոր առաջատար, զարգացած պետություններում դիալոգը առկա է, և եթե մենք գնում ենք ընդամենը արմատախիլ անելու ճանապարհով՝ դա չի հաջողելու»,- նկատեց փաստաբանը։

Կոչուբաևը կարծում է՝ գործելաոճը, որով շարժվում է այսօրվա իրավապահ համակարգը, բացահայտ մարտահրավեր է հանցավոր միջավայրին․ «Նիկոլ Փաշինյանը, լինելով նախկին դատապարտյալ, գոնե պետք է արժեքաբանությանը տիրապետեր և այսպիսի ռեպրեսիաներ չկիրառեր, կամ, նույնիսկ, եթե կիրառում էր՝ գոնե ոչ հրապարակային և առճակատման հրավիրելու ձևով»,- եզրափակեց Կոչուբաևը։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
Ամենադիտված