ԵՊՀ դասախոսների «ակտիվությունը» վրդովվեցրել է իշխանություններին
ՀասարակությունԿԳՄՍ կողմից ներկայացված կրթական չափորոշիչները շարունակում են մնալ ամենաքննարկվող հարցերի շարքում: Մասնագիտական շրջանակների և հանրության որոշակի հատվածի կողմից բավական կոշտ քննադատության արժանացած հարցը, հատկապես, քննարկում են ԵՊՀ տարբեր ֆակուլտետների հեղինակավոր դասախոսներ։
Մամուլի հրապարակումները խոսում են այն մասին, որ այս հանգամանքն իշխանություններին շատ խիստ «վրդովվեցրել է», իսկ ներկայումս էլ որոշակի գործողությունների են նախապատրաստվում։
«Նման բան չեմ տեսել, չգիտեմ, ես էլ եմ մամուլից տեղեկացել և դրա համար որևէ ազդակ չկա, չենք էլ կարող ապացուցել ճշմարտացիությունը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:
Խոսնակը նշում է՝ դասախոսների շրջանում կա լարվածություն, սակայն դա պայմանավորված է այլ հանգամանքներով. «Այդ խնդիրները կապված են ռեկտորի բացակայության, Գևորգ Մուրադյանի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակվելու հետ»:
Թե ինչ քայլեր են կիրառում իշխանությունները, և որն է նրանց հերթական առաքելությունը, ցույց կտա ժամանակը:
Արփինե Հակոբյան