Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում են Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է 

Ներկրվող հագուստը կթանկանա. ով կտուժի մաքսազերծման կարգի փոփոխությունից

Տնտեսություն

Սեպտեմբերի 1-ից փոխվել են մաքսազերծման մեթոդները և այսուհետ Հայաստան ներկրվող հագուստը մաքսազերծվելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Եթե նախկինում ներկրողները տարբեր ապրանքանիշների հագուստ էին ներկրում և 1 կգ-ի դիմաց վճարում 4 դոլար, ապա այժմ նրանք պետք է յուրաքանչյուր ապրանքն առանձին մաքսազերծեն: Հետեւաբար ապրանքի գնից կախված` մաքսազերծման գինը կտատանվի. որոշ դեպքերում կավելանա, որոշ դեպքերում էլ կպակասի:

Ըստ փորձագետների՝ այս հանգամանքը բազմաթիվ խնդիրների, մասնավորապես թանկացումների է հանգեցնելու: Չնայած թեմայի շուրջ առաջացած աղմուկին, պետական կառույցները լռում են և պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տալիս: ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեից ասացին. «Այդ հարցով, եթե արձագանք լինի, կլինի ՊԵԿ պաշտոնական էջին»

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանն ասաց, որ այս փոփոխություններն ուժի մեջ են մտել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում և սա վերաբերում է սեպտեմբերի 1-ից ներառյալ, արտահանվող երկրից դուրս եկող ապրանքներին միայն. «Եթե այսօր արդեն ապրանքը ճանապարհին է, ապա կմաքսազերծվի նախկին մեթոդներով։ Իսկ սեպտեմբերի 1-ից դուրս եկող ապրանքների դեպքում այլեւս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրերում (ինվոյս) պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ներկրողը պետք է ներկայացնի ինվոյս, բանկային փոխանցումը հաստատող փաստաթուղթ, առուծախի պայմանագիր, ներկրման մասին դեկլարացիա ինչը թղթաբանական քաշքշուկ կառաջացնի և քանի որ պահանջվածը հնարավոր չէ ապահովել Թուրքիայից ներկրելու դեպքում, հետևաբար այնտեղից ներկրվող հագուստը կթանկանա: Բացի այդ, ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման»,- նշեց նա: 

Նրա խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում ներկրողներն այլևս չեն կարող էժան և թանկ ապրանքանիշի հագուստը նույն գնով մաքսազերծել. «Հայաստանն արգելում է ներմուծել կեղծ բրենդային ապրանքներ: Հակառակ դեպքում ներմուծված կեղծ բրենդային ապարանքները չբացահայտվելու դեպքում կմաքսազերծվեն բրենդային ապրանքների գներով: Իսկ բացահայտվելու դեպքում կունենա ցավալի հետևանքներ՝ ապրանքի առգրավում, ոչնչացում: Սակայն դա իր առավելություններն ունի, քանի որ հիմա էժան ապրանքը թանկից կտարբերվի»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ի սկզբանե սխալ էր բոլոր տեսակի և արժեքի հագուստները միևնույն գնով մաքսազերծելը։ 

Նա ենթադերեց, որ թանկացումը, հավանաբար, կանդրադառնա միջին և թանկ սեգմենտի ապրանքների գների վրա, իսկ էժան արտադրանքի վրա չի ազդի։

Համացանցի տարբեր խմբերում ներմուծող գործարարներն իրենց մտահոգությունն են հայտնում՝ նշելով, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես է փոփոխությունն ազդելու բիզնեսի վրա: Սակայն, համբերտար սպասում են առաջին մատակարարումներին, որից հետո ամեն բան պարզ կլինի։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նոր կարգավորումներն ավելի շատ խնդիր են տնտեսվարող սուբյեկտների համար, ոչ թե սպառողների. «Սպառողների համար այս փոփոխությունն ունի առավելություն և թերություն: Առավելությունը նրանում է, որ որակի հետ կապված որոշակիորեն հստակեցում կլինի, կավելանա ապրանքների անվտանգությունը, կնվազի կեղծման հավանականությունը , իսկ բացասականն այն է, որ կունենանք գնաճ: Այստեղ արդեն պետք է Էկոնոմիկայի նախարարությունն իր դերը խաղա՝ լուծելով և կարգավորելով նոր շուկաների բացման, այդ շուկաներ դուրս գալու հարցերը»,-ընդգծեց փորձագետը:

Ըստ նրա՝ ապրանքների թանկացման նախնական գնահատական հնարավոր չէ տալ. հնարավոր է որոշ ապրանքների դեպքում լինի օրինակ՝ 20% գնաճ, որոշների դեպքում՝ 5%, հետևաբար միջինացման գնահատկան տալը ճիշտ չէ:

Սոնա Հարությույան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Ամենադիտված