Ջիջի և Բելլա Հադիդները Givenchy-ի շոուին ջինսե հագուստ են կրել
Լուսանկարներ![Ջիջի և Բելլա Հադիդները Givenchy-ի շոուին ջինսե հագուստ են կրել](/timthumb.php?src=disc/03-10-22/e404fda5e9c064ceb8b64d1044bdd9a9.jpg&w=780)
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում Բելլա և Ջիջի Հադիդները միասին քայլել են Givenchy-ի շոուում։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, սուպերմոդել քույրերը ֆրանսիական նորաձևության տան պոդիումին են հայտնվել ջինսե հագուստներով։ Բելլա Հադիդը ներկայացել է ցածր գոտկատեղով միդի կիսաշրջազգեստով և մուգ գործվածքից կրծկալով, իսկ նրա քույրը՝ Ջիջին, կրել է մեծ չափսի բաճկոն և միդի կիսաշրջազգեստ՝ կարկատված գրպաններով: Մոդելների հանդերձանքը լրացնում էին բարձրակրունկ երկարաճիտ կոշիկները՝ առջևից ժանյակներով։
Givenchy շոուն ցուցադրել է կանացի հագուստ 2023 թվականի գարուն-ամառ սեզոնի համար: Հաղորդման հյուրերի թվում էին դերասանուհի Զենդայան, մոդել Նաոմի Քեմփբելը, Նիկոլա Պելցը և Բրուքլին Բեքհեմը։
![](disc/03-10-22/5a111d6f9064df370d2a7e397b26f7ba.jpg)
![](disc/03-10-22/eac1dbfe323d619bf348ad925ecacc27.jpg)
![](disc/03-10-22/76483808b39fa95653d3d9fc4f80473a.jpg)
![](banners/armflix.jpg)