Գիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Իրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ) Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ) Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր Խաչատրյանին 

«Համաձայնեք, որ ավելի կոմֆորտ էր թալանչի Սերժ Սարգսյանի օրոք բիզնես անելը Հայաստանում, քան՝ հիմա»

Բլոգոսֆերա

Ներգնա տուրիստական ամենաառաջատար կազմակերպություններից մեկի համասեփականատեր Բորիս Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

« Մոտ չորս ամիս առաջ , իսկ ավելի կոնկրետ մայիսի 11-ին, մեր կաթվածահար եղած երկրում, իմ կաթվածահար եղած ներգնա տուրիստական ընկերություն են այցելում հարկային օպերներ։ Ինչպես և բոլոր այլ ներգնա տուրիստականները ( մենք աշխատում ենք միայն արտասահմանցիների հետ ), մայիսին մենք արդեն 5 ամիս մինուսով էինք աշխատում Կորոնավիրուսի պատճառով և հիմնադիրների ներդրումներով էինք ընկերությունը պահում։ Գալով գրասենյակ և այն փակ տեսնելով՝ տարածքի տիրոջից հետաքննիչները ճշտում են տնօրենի համարը և ուսումնասիրություն են սկսում մեր գործունեության մասին։ Հրավիրում են տնօրենին օպերների մոտ։

Զրույցի ժամանակ ասում են, թէ սովորական ուսումնասիրություն է՝ ուզում են տեսնեն ոնցա ոլորտը աշխատում։ Բացատրում ենք, որ հիմա շատ ծանր ժամանակա ու կամայական բիզնեսի կարան փակեն նման ուսումնասիրություններով։ Իհարկե, ասում են օրենքով մենք կարող ենք ստուգել ու ստուգում ենք։ Քննարկումներից հետո վարձում ենք հարկային աուդիտորի, որ հասկանանք ինչ ռիսկեր ունենք, ու վարձում ենք ֆինանսիստ, որ գործը վարի, մեր կողմից շփվի օպերների հետ։ Աուդիտից հետո հասկանում ենք, որ հիմնական ռիսկերը կարող են լինել հաշվապահական մանր բացթողումներից, ինչը շատ փոքր ռիսկա։ Սկսում ենք շփվել օպերների հետ ու տրամադրել իրենց կողմից պահանջված փաստաթղթերը։

Որպեսզի պատկերացնեք՝ ինչքան բան են ուզում, ասեմ միայն, որ 2018-19 բոլոր պայմանագրերը, դրսի հաշիվները, տուրիստների վճարումները բանկային քաղվածքները։ Դրանք բոլորը ուղարկում ենք իրենց էլեկտրոնային հասցեին։ Կանչում են հանդիպման և սկսում հերթով անցնել։ Իրենց բաժնի պետը ասում է, որ այդպիսի օրենք կա , եթե պետությունը արտոնություն է տալիս ներգնա տուրիստականին և ազատում է ոլորտը ԱԱՀ-ից, տուրիստականը պարտավոր է ապացուցել, որ իր տուրիստները արտասահմանից են։ Ասումա, անկապ օրենքա բոլոր տուրիստականները բողոքում են , ինչի չեք հավաքվում դիմում վարչապետին, որ փոխեն օրենքը։ Ասումա, բայց քանի որ ես օրենքի մարդ եմ, ես Ձեզանից կարող եմ պահանջել Ձեր բոլոր տուրիստների անձնագրերը։

Բացատրում ենք, որ բոլոր տուրիստները կամ քարտով են վճարել, կամ փոխանցումով, ու կարող եք բոլորի անունները տեսնեք ու համոզվեք, որ ոչ մի հայկական անուն չկա։ Բացի դա, ասում ենք՝ կարող ենք տուրիստների ավիատոմսերը ուղարկենք։ Ասումա դա ինձ բավարար չէ։ Այդտեղից հասկանում ենք, որ ոչ թե նպատակ ունեն պարզել պետությանը խաբել ենք, թե չէ, այլ ուզում են կամ փակել ֆիրման, կամ նենց տուգանել, որ երկար ուշքի չգանք։

Սկսում եմ մտածել, որ իրենցից մեկը նմանատիպ ընկերություն ունի և փորձում է հասկանալ ֆիրմայի գործելու մեխանիզմը , ձեռքի հետ էլ ֆիրման փակի։ Այդ պահից ասում ենք, որ կտրամադրենք փաստաթուղթ միայն գրավոր հարցման դեպքում։ Միաժամանակ հետո գրավոր հարցում են անում՝ ուզելով բոլոր տուրիստների անձնագրերը՝ 2018-19 թվին եկած։ Կիսափակ ընկերությունում ահռելի աշխատանք ենք անում, բոլորը պատրաստում ենք ուղարկում։ Զանգում են էլի փաստաթղտեր են ուզում։ Ասում ենք գրավոր ուզեք, սկսում են ասել հենա մի հատ գրավոր ուզել ենք հերիքա, սենց տվեք։ Ասում ենք չէ ու որ կասկածում ենք, որ գործ եք սարքում: Ասում են կարողա գիտեք գործ սարքող ենք ու տենց հեսա հալներդ կտեսնեք տոնայնությամբ ասում են եղավ գրավոր կուզենք:

10 օր հետո զանգ ենք ստանում ՊԵԿ-ից, որ քրեական օրենսգրքի 205.1 կետի առաջին մասով գործ են նախապատրաստում մեր դեմ, ինչը ենթադրումա դիտողաբար հարկերից խուսափել առանձնապես մեծ չափով: Ես ուզում եմ կամայական մեկդ Ձեզ դնեք տնօրենի տեղը և պատկերացնեք ապրումները, երբ Ձեզ մեղադրում են հանցանքի մեջ, որի համար հասնում է 2-5 տարի ազատազրկում: Քննարկում ենք հիմնադիրներով, խորհրդակցում ենք իրավաբանի հետ ու որոշում ենք զանգել հետաքննիչին, մանրամասներ իմանալ, որ պատրաստված գնանք:

Հետաքննիչը ասում է, որ շահութահարկի մեջ ծախսեր ենք ներառել, որոնք իրականում չենք արել: Գովազդ ու վրացական գործընկերոջը փոխանցում: Հասկանում ենք, որ 2.5 ամիս ստուգեուց հետո բան չեն գտել ու գործը ուղարկել են ՊԵԿ-ի ուրիշ բաժին, որ ոչ մի բանի համար քրեական գործ հարուցեն: Մյուս օրը բոլոր փաստաթղթերով գնացինք հետաքննիչի հետ հանդիպելու: Հետաքննիչը բավականին բանիմաց և ադեկվատ տղա էր ու երբ ներկայացրինք գովազդային ծախսերի և վրացի գործընկերոջը կատարած փոխանցման բոլոր քաղվածքները, ասեց՝ ամեն ինչ պարզա: Խոսքի մեջ հասկացանք, որ ինքն էլ է զարմացած, թե ինչի են այս գործը իրան ուղարկել: Մեկ շաբաթ հետո ծանուցում ստացանք, որ գործ չի հարուցվել և գործը փակվել է: Կից կարող եք տեսնել բոլոր մեզ ուղարկած փաստաթղթերը:
2.5 ամիս, 2018-2019 թ-ի ինտենսիվ ստուգումներից հետո մեր ընկերությունը չի համարվում ստուգված (Հարկային տեսանկյունից) և հարկային տեսչությանը կարող է հանգիստ նույն բաները ստուգի, քանի-որ մեր վրա ոչ-թե ստուգում էին բացել, այլ ուսումնասիրություն: Այսինքն, կարան ևս 2.5 ամիս ստուգեն հետո, մի հատ էլ ու տենց շարունակ:

Լուծում: Հիմնադիրներով որոշեցինք ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխենք Վրաստան: Մեր ընկերության վաճառքների մեջ Հայաստանը կազմում էր մի փոքր մաս: Մնացածը կովկասի մյուս երկրներն են ու կենտրոնական Ասիայի 5 երկիրը: Պարզ լեզվով ասած՝ մենք արտասահմանցիների վրա Ուզբեկստան էինք ծախում, գումարը բերում Հայաստան, եկամուտը գլխից վերցնում ու մնացածը ուղարկում ուզբեկ մատակարարներին:

Հիմա այդ ամենը կանենք Վրաստանի միջոցով, ինչի շնորհիվ կխնայենք մոտ 70000 Եվրո, քանի-որ Վրաստանում ավելի էժան հարկային դաշտ է: Մյուս տարի Հայաստան չի մտնի մոտ 4 000 000$ : Հայաստանում ունեմ նաև նմանատիպ ( բացառապես դրսից փող բերող ) ևս 2 ընկերություն, որոնք որոշել ենք գրանցել օֆշորային գոտում: Այսպիսով, կլուծենք այն խնդիրը, որ մի հատ խլինք հարկայինի չինովնիկի պատճառով կարողա անցնենք դժոխքի միջով:
Ես համոզված եմ, որ հարկային օպերները ունեցել են անձնական հետաքրքրություն իմ ընկերությանը վնաս տալու: Եթե մեր երկրում այս հարկային տեռորի համակարգը չփոխվի՝ բոլոր բիզնեսները կգտնեն նմանատիպ լուծումներ:
Վերջաբան։ Լոքդաունից ընդամենը 13 օր հետո, 2.5 ամիս ընկերությանը քրքրել, վերջում ոչ մի բանի համար գործ փորձել հարուցել, ընկերության համար ստեղծել հավելյալ 2 500 000 դրամի հաշվապահական և իրավաբանական ծախսեր ու վերջում գործը փակել դրա հետ մեկ տեղ ընկերությունդ ստուգված չի համարվում հարկայինի կողմից: Համաձայնեք, որ ավելի կոմֆորտ էր թալանչի Սերժ Սարգսյանի օրոք բիզնես անելը Հայաստանում, քան հիմա (մեծ ամոթ եմ զգում վերջին նախադասությունը գրելու համար, բայց փաստը մնումա փաստ)։ Հուսամ՝ նաև ամոթ կզգա մեր կառավարությունը նման սրիկա համակարգ ունենալու համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Ամենադիտված