Կառավարության շենքի դիմաց հացադուլ իրականացնող բանաստեղծն արդեն տանն է (տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր կառավարության շենքի դիմաց հացադուլ իրականացնող բանաստեղծ Մինաս Մարտիրոսյանն արդեն տանն է: Այս մասին Մարտիրոսյանը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Բանաստեղծը նշել է, որ վաղը կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու է Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը:
«Թեև ես հացադուլի մեջ եմ, բայց, ինչպես տեսնում եք, տանն եմ, չեմ գիշերում կառավարության շենքի մոտ, քանի որ կառավարության անվտանգության ներկայացուցիչները խոստացան, որ վաղը ինձ հետ քննարկելու են իմ պահանջները, այն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը»,- ասել է նա։