Զոհված զինծառայողի հայրը հացադուլ հայտարարեց. եթե մինչեւ մայիսի 8-ը Փաշինյանին չձերբակալեն, նա ինքնահրկիզվելու է
Հասարակություն44-օրյա պատերազմի ընթացքում Մատաղիսում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, այսօր՝ ապրիլի 25-ին, հացադուլ է հայտարարել մինչեւ մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը։
Նա Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պահանջում է ՀՀ դատախազությունից եւ ԱԱԾ-ից՝ ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա հույս հայտնեց, որ մինչեւ մայիսի 8-ը իրավապահները կձերբակալեն Փաշինյանին, հակառակ պարագայում, մայիսի 8-ին՝ Հանրապետության հրապարակում ինքն իրեն կհրկիզի. «Դիմում եմ բարձրաստիճան սպաներին, գեներալներին՝ եթե թանկ է ձեզ համար սպայի կոչումը, դուք նույնպես կմիջամտեք, գոնե այդ օրը»։