Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ 

Լավ, չե՞ք հասկանում, որ արդեն զվարճալի էլ չի էս ամենը. Նաիրա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ

Մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «VARDANYAN@PARTNERS» իրավաբանական կազմակերպությունը, դիմել էին ինձ՝ ներկայացնելով «Չծնված երեխայի կյանքի իրավունքը» պաշտպանող օրենքի նախագիծ եւ հիմնականում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կանխելու համար առաջարկել էին այդ օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ։
Արդեն նշել եմ, որ ԵԽԽՎ-ն քանիցս անդրադարձել էր Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին ու այդ ցուցանիշով մենք Ադրբեջանի եւ Ալբանիայի հետ ԵԽ անդամ երկրների առաջին եռյակում էինք, ուստի որոշեցինք քննարկել նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցը։
Ի դեպ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս, ով նույն կազմակերպության կողմից ստացել էր նույն օրենսդրական նախաձեռնության առաջարկը, գրավոր դիմել էր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին և
ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում՝ պատգամավորներն անդրադառնալով 2020 թվականի հունիսի 26-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրի՝ «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու մասին հարցին, տվել են բացասական եզրակացություն։
Հղումը՝ այստեղ
Նման նախաձեռնությամբ հանդես գալու հայտարարությունից հետո ինձ դիմել են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացրել են իրենց հիմնավորումները, որ այդօրինակ կարգավորումները չեն կարող բխել կնոջ լավագույն շահից։ Բերված հիմնավորումները իմ եւ Շաքե Իսայանի համար եղել են հիմնավոր, ուստի նշյալ նախագիծը մենք շրջանառության մեջ չենք դնի։
Ինչի եմ սա ասում, որովհետեւ ինձ ուղղակի ապշեցրին «Կիկոսի մահի» սյուժեի ոգով քննարկումները՝ դեռեւս անգամ շրջանառության մեջ չդրված մի նախագծի վերաբերյալ, որը ԱԺ նախագահն ինքը ուղարկել էր գլխադասային հանձնաժողով՝ քննարկման։

Անկեղծ չեմ կարծում, որ եթե Արարատ Միրզոյանը վստահ լիներ, որ դա կնոջը նսեմացնող, կնոջ իրավունքը հիմնահատակ ոտնահարող, կնոջը ստորացնող գաղափար լիներ, այն ընդհանրապես կուղարկեր գլխադասային հանձնաժողովին։

Ասածս ինչ է՝ հասկանում եմ, որ թեմա չունեք, հասկանում եմ, որ ես եթե անգամ գրեմ՝ «Շնորհավոր Ամանոր ու Սուրբ ծնունդ», միեւնույն Է, հարձակվելու եք ու տասնյակ հարցազրույցներ եք տալու, թե Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այդ ի՞նչ իրավունք ունի Սուրբ Ծնունդ շնորհավորելու, ուրեմն՝ մի հատ հրաժարական թող տա։
Լավ, չե՞ք հասկանում, որ արդեն զվարճալի էլ չի էս ամենը, որովհետեւ, երբ աբսուրդն ու սյուրռեալիզմը դառնում է համատարած, դա արդեն լուրջ է։ Շատ լուրջ։

Մի՛ արեք։ Ձեր խիստ անձնական վերաբերմունքն իմ հանդեպ, ինչը ինձ բացարձակապես չի հետաքրքրում, մի տրանսֆորմացրեք «Կիկոսի մահով» սյուռ սյուժեների ու դեռեւս անգամ շրջանառության մեջ չդրված նախագծի շուրջ մի ամբողջ կուշտուրիցայական կինո մի սարքեք։
Լուրջ չի։ Հաստատ լուրջ չի։ Մեղմ ասած։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան
Ամենադիտված